Կարծիք

31.05.2020 11:14


ՔՊ-ի ընտրությունը․ կարմիր գծերն արդեն հատել եք

ՔՊ-ի ընտրությունը․ կարմիր գծերն արդեն հատել եք

Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է։ Կարմիր գծերն արդեն հատել եք։

Քաղաքականության մեջ լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ու քաղաքական օբյեկտից վերածվի սուբյեկտի։ Դա անձնական ընտրություն է։

"Իմ Քայլը" ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի՝ ժամանակը եկել է։

Երկու բան պետք է հստակ հասկանաք.

- ձեր կառավարության ճգնաժը գնալով խորանալու է, դա անդառնալի պրոցես է,

- հասարակությունը թշնամի հատվածների է բաժանվել, ու դա արդեն աշխարհայացքային ու արժեքային ուրվագծեր է ստանում, դա նույնպես անդառնալի պրոցես է ու ձեր կառավարությունը չի կարող երբևէ հանրային համերաշխություն ակնկալել։

Դուք պետք է ընտրեք, թե ձեր վրա եք վերցնում Խելահեղի քայլերի համար պատասխանատվությունն և այսուհետ այդ ծանր բեռով եք ապրելո՞ւ, թե՞ ձեզանից յուրաքանչյուրն իր քայլն է կատարում եւ դառնում եք քաղաքական սուբյեկտ ու թավշյա եղանակով Խելահեղին տուն եք ուղարկում ու ազգային համաձայնության նոր կառավարություն ձևավորում։

Մանդատները ձեր ձեռքում են ու դա ձեր յուրաքանչյուրի անձնական հարցն է արդեն։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը