Լրահոս

31.05.2020 11:07


355 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

355 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 131 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 50 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 181-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3386, փաստացի բուժվողներինը՝ 5715, թեստավորվել է 984 մարդ, ընդհանուր առմամբ՝ 58065 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը