Լրահոս

31.05.2020 11:45


Լոռու մարզում 30-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է շինության պատին. վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Լոռու մարզում 30-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է շինության պատին. վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը:

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ա․ Այվազյանը:

Այս խորագրի վերջին նյութերը