Կարծիք

30.05.2020 16:27


Դիմակների համաշխարհային դեֆիցիտի հետքերով․ հերթական միֆը

Դիմակների համաշխարհային դեֆիցիտի հետքերով․ հերթական միֆը

Փաշինյանը հայտարարեց, որ ԱՀԿ-ն երբ հայտարարել էր, որ դիմակը կարևոր չի և այն պետք է կրեն միայն վարակվածները, փաստորեն ասել էր, քանի որ առկա էր դիմակների համաշխարհային դեֆիցիտ:

Հիշենք՝ ինչ էր կատարվում փետրվարին Երևանում, երբ ամբողջ աշխարհը արդեն դիմակ էր կրում: Այդ ժամանակ արդեն կար պարետատուն կոչվածը և այդ կառույցը չկարողացավ կանխել ՀՀ դեղատներից դիմակների զանգվածային գնումները և դեռ կարանտինը չսկսած՝ մեկ ամիս առաջ արդեն մեր երկրում դիմակ չկար:

Այո՛, ՀՀ-ում դիմակի դեֆիցիտ եղել է, բայց ոչ աշխարհում: Արդարության համար պետք է նշել, որ եղել են երկրներ, որ բախվել են նման խնդրի հետ, օրինակ՝ Ռուսաստանը ժամանակին արգելեց բժշկական դիմակների արտահանումը: Մերոնք տապալեցին նաև այդ գործը, և այսօր՝ ամիսներ անց, մեր «մտքի տիտան» վարչապետը մեղադրում է դիմակի համաշխարհային դեֆիցիտին նրա մեջ, որ ԱՀԿ մարտին հայտարարել էր դիմակի ոչ կարևոր լինելու մասին՝ այն անվանելով ապատեղեկատվություն:

ԱՀԿ-ը կամ այլ երկրները ինքնագործ դիմակի տեղը չգիտեի՞ն, թե դա շատ բարդ էր կազմակերպելը, որ միայն դեֆիցիտի պատճառով նման հայտարարություն էին անում: Մի խոսքով, սա հերթական միֆն էր, արդեն միջազգային փաթեթավորմամբ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը