Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, իշխանությունն ու կից սազանդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը
Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազանդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը...
Մինչ այս պահը չգիտենք, թե ինչ շիլաշփոթ են սարքել բանակցային գործընթացը... Մաքսանենգ ծխախոտի հետ կապված գործ չհարուցվեց, հնչեցին անհոդաբաշխ պատճառաբանություններ, թեև բոլորին է պարզ, թե ով կարող է այսօր Հայաստանից ապօրինի բեռով ծխախոտ ճանապարհել... Շարունակվում են բոլորի համար ակնհայտ թիրախավորված, քաղաքական քրեական հետապնդումները... Ոստիկանության բաժնում ծեծված քաջարանցիների գլխին գործ է սարքվում, նրանց կալանավորում են, ծեծողները երջանիկ ապրում են... Առանց մարդկանց սոցիալական վիճակի բարելավման, առանց արժանապատիվ պայմաններով աշխատատեղերի ստեղծման, բարձրացվում է գույքահարկի շեմը, հանրությունից փող քերելու հեռահար նպատակով սահմանվում է բոլորի պարտադիր հայտարարագրման ինստիտուտը... Ինչպես երբևէ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը...
Ու այսպես լիքը-լիքը բեներ, ու դեռ մարդ կա` զարմանում է, թե ինչու իրեն ու իր քայլին էլ հավատացող չկա։
Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, իշխանությունն ու կից սազանդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը
Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազանդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը...
Մինչ այս պահը չգիտենք, թե ինչ շիլաշփոթ են սարքել բանակցային գործընթացը...
Մաքսանենգ ծխախոտի հետ կապված գործ չհարուցվեց, հնչեցին անհոդաբաշխ պատճառաբանություններ, թեև բոլորին է պարզ, թե ով կարող է այսօր Հայաստանից ապօրինի բեռով ծխախոտ ճանապարհել...
Շարունակվում են բոլորի համար ակնհայտ թիրախավորված, քաղաքական քրեական հետապնդումները...
Ոստիկանության բաժնում ծեծված քաջարանցիների գլխին գործ է սարքվում, նրանց կալանավորում են, ծեծողները երջանիկ ապրում են...
Առանց մարդկանց սոցիալական վիճակի բարելավման, առանց արժանապատիվ պայմաններով աշխատատեղերի ստեղծման, բարձրացվում է գույքահարկի շեմը, հանրությունից փող քերելու հեռահար նպատակով սահմանվում է բոլորի պարտադիր հայտարարագրման ինստիտուտը...
Ինչպես երբևէ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը...
Ու այսպես լիքը-լիքը բեներ, ու դեռ մարդ կա` զարմանում է, թե ինչու իրեն ու իր քայլին էլ հավատացող չկա։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից