Լրահոս

30.05.2020 15:45


Ուշադիր ենք մեր գործընկերների պահանջների հանդեպ

Ուշադիր ենք մեր գործընկերների պահանջների հանդեպ

Էլեկտրաէներգիայի անջատումները միշտ լինում են անժամանակ ու անսպասելի, դրանք կարող են մեծ վնասներ հասցնել հատկապես խոշոր արտադրամասերին ու բանկերին, չէ՞ որ մեր օրերում ժամանակը «փող» է, և հոսանքի անջատման պատճառով պարտադրված յուրաքանչյուր չաշխատած րոպեն էլ կորցրած գումար: Այդ է պատճառը, որ արտադրական ու հասարակական նշանակության խոշոր կառույցներում տեղադրվում են գեներատորներ, որոնք ապահովում են անխափան էներգասնուցում: Հայաստանում գեներատորների խոշոր ներմուծող ու տեղադրող է «Յունիմայն» ընկերությունը: Ընկերության անցած ուղին ու ներկան է ներկայացնում տնօրեն Գրիգոր Մաջարյանը:

101725110_712678522857432_1668185973738962944_n

Մեր գեներատորները հուսալի են

«Յունիմայնը» իր գործունեությունը սկսեց մոտ 10 տարի առաջ, որպես արտադրական տեխնիկա ներմուծող ընկերություն, որն առաջարկում էր հաստոցների և հոսքագծերի ավտոմատիկայի էլեկտրական սարքավորումներ և պարագաներ ՝ ինվերտորներ, PLC-ներ, ավտոմատ անջատիչներ, էլեկտրամոնտաժման պարագաներ և մալուխներ: Հետո ընդլայնեց իր գործունեությունը՝ հիմնական շեշտը դնելով գեներատորների ներմուծման ու տեղադրման վրա. Չէ՞ որ առանց էլեկտրաէներգիա այդ ամենը չի կարող գործի դրվել. «Խոշոր արտադրություններում ու ընկերություններում մենք տեսանք այդ պահանջարկը: Նրանք անխափան էլեկտրաէներգիայի աղբյուրի կարիք ունեին, որովհետև ցանկացած պահի հոսանքը կարող էր անջատվել ու կաթվածահար լիներ արտադրական պրոցեսը: Իսկ գեներատորը լավագույն լուծումն է, դրա շնորհիվ արտադրությունը միշտ պրոցեսի մեջ է»,- պատմում է «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը:

100476496_817890398735859_8859738415990571008_n

101795751_1041429782925283_5770072379292123136_n

Այսօր «Յունիմայնը» ներմուծում է տարբեր հզորության բենզինային, դիզելային, գազային և ինվերտորային գեներատորներ, նախատեսված առանձնատների, գրասենյակների, խանութների, սուպերմարկետների, գործարանների հասարակական նշանակության ցանկացած խոշոր կառույցի համար: Այս գեներատորները ավտոմատ են գործարկվում, դրանք հիմնական հոսանքի աղբյուրի անջատվելուն պես րոպեների ընթացքում միանում են, և աշխատանքը չի խափանվում: Ընկերության փորձառու մասնագետները նաև զբաղվում են գեներատորների տեղադրումամբ ու մոնտաժմամբ: «Մեր գործընկերներն այսօր Հայաստանում մեծ ճանաչում ունեցող ընկերություններ են: Նրանք «զինված» են ամեն տեսակ անակնկալների առաջ ու ապահովել են իրենց աշխատանքային պրոցեսի անխափան ընթացքը: Սպասարկում ենք ամբողջ Հայաստանի տարածքում, բայց մեր գեներատորների պահանջարկ եղել է անգամ Վրաստանում, նաև Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, ու մեր գեներատորներով հասել ենք նաև այնտեղ»,-ասում է ընկերության տնօրենը:

100761310_1284873441718694_5955207919543779328_n

101795751_1041429782925283_5770072379292123136_n

«Յունիմայնը» գործարկել է www.generator.am կայքը, որտեղ տեղադրված է ամբողջական տեղեկատվություն գեներատորների տեխնիական բնութագրերի մասին: Ի դեպ ընկերությունը առաջարկում է գեներատորներ նաև առանձնատների, խանութների ու գրասենյակների համար: Գրիգոր Մաջարյանը շեշտում է, որ իրենց ներմուծած գեներատորների համար իրենք տալիս են բարձր երաշխիքներ, դրանք առաջատար արտադրողների գեներատորներ են, որոնք համապատասխանում են միջազգային բարձր ստանդարտների: «Մեր գեներատորները այսօր մեծ պահանջարկ ունեն բանկերում: Կենտրոնական բանկը պարտադրում է, որ բանկերն ունենան էլեկտրաէներգիայի երկրորդ աղբյուր: Շատ բանկերում ու նրանց մասնաճյուղերում արդեն տեղադրվել են մեր գեներատորները: Մենք նաև ապահովում ենք դրանց շարունակական սպասարկումը»:

100979677_2654564664816973_8322395177847095296_n

Այդ սպասարկումը բարձր որակով իրականացնելու համար ընկերության մասնագետները հավաստագրվել են արտադրող ընկերություններում և կարողանում են լիարժեք կիրառել գեներատորների ֆունկցիոնալ հնարավորությունները: Նրանց տեղադրած բարձրակարգ գեներատորների շնորհիվ հանրապետությունում ավելի ու ավելի շատ կազմակերպություններ են ապահովվում մշտական էլեկտրասնուցմամբ, որը հուսալի է, երկարատև ու անաղմուկ: Գեներատորները, անկախ հզորությունից, ներմուծվում ու տեղադրվում են պայմանագիրը կնքելուց հետո 7-10 աշխատանքային օրվա ընթացքում: Ընկերությունը հետո էլ ապահովում է գեներատորի աշխատանքի շարունակական հսկողությունն ու սպասարկումը:

101195335_1162088434139473_2737696249930055680_n

Արտադրության ավտոմատացում

«Յունիմայն» ընկերությունը գեներատորների ներմուծմանն ու տեղադրմանը զուգահեռ շարունակում է նաև ավտոմատացման տեխնիկայի ներմուծումը և հանդիսանում է ոլորտի մի շարք առաջատարների (Շնայդեր (Schneider Electric), Կրիպալ (Kripal), Սի-Էն-ՍԻ (CNC) և այլն) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Իրականացնում է նաև արտադրությունների էլեկտրական ավտոմատացումը: Ավոտամատացումը ժամանակակից արտադրության պահանջն է, այն անհրաժեշտ է գործարանների, արտադրամասերի բարդ տեխնոլոգիական հագեցվածությունը հեշտ կառավարելի դարձնելու, օպտիմալ աշխատանքային ռեժիմներում տեխնիկան երկար ու անխափան շահագործելու համար: «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանի խոսքով իրենք այսօր իրականացնում են էլեկտրական սնուցման բավական բարդ ավտոմատացումներ, որոնք պահանջում են մեծ փորձ ու հմտություն. «Մոտ 6 ամիս մենք աշխատեցինք, մի կազմակերպության համար, որն ունի էլեկտաէներգիայի երեք գիծ ու գեներատոր։ Հավաքել ենք մի մեծ ուղեղ, որը անջատման դեպքում փոխվում է երկրորդի վրա, եթե երկրորդն էլ է անջատված կամ անջավում է,ավտոմատ փոխվում է երրորդ գծի վրա, երրորդը չի լինում , փոխում է գեներատորի վրա, բայց հենց առաջին գծի էլեկտրական սնուցումը միանում է, գեներատորից փոխվում է առաջին գիծ: Իհարկե դժվար է ավտոմատացնել միաժամանակ երեք գիծ այնպես, որ դրանք հանկարծ չխաչվեն ու պայթյուն չլինի, բայց դա մեր թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվեց»:

101202446_273199510725496_1644744072302166016_n

Այսօր արդիական խնդիր է ոչ միայն ավտոմատացումը, այլև էներգախնայողությունը: «Յունիմայն» ընկերությունը ընդառաջ գնալով ժամանակակից պահանջներին, ներմուծում է նաև պնևմոմեխանիզմներ, որոնք աշխատում են սեղմված օդով: Պնևմատիկան մեր օրերի արտադրությունում բավական մեծ դեր ունի, նրա օգնությամբ սարքավորումների ու արտադրական պրոցեսների կառավարման ավտոմատացման բարդ խնդիրներ են լուծվում: «Մենք մեր գործունեությամբ լիարժեք ապահովում ենք մեզ դիմող ընկերությունների պահանջները ավտոմատացման,պնևմատիկայի, գեներատորների տեղադրման ու սպասարման առումով: Եվ շատ խոշոր ու խոշորագույն արտադրողներ ու ընկերություններ այսօր մեր գործընկերներն են: Մենք սպասարկում ենք նաև հանքարդյունաբերությանը՝ մատակարարելով բարձրավոլտ մալուխներ (кабель)»:

101439888_876925132804264_3019936533978284032_n

Միակ խնդիրը, ինչպես նշում է «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը կադրերի պակասն է. «Ինժեներների պակաս ունենք. այսօր բոլորը կա՛մ տնտեսագետ են, կա՛մ իրավաբան, կա՛մ ծրագրավորող, դրանք են համարվում շահութաբեր մասնագիտություններ, ինժեներներ չկան, նրանք էլ, ովքեր կան չեն ցանկանում աշխատել: Մեզ ինժեներներ են պետք, ու մեզ հետ նրանք զարգանալու և առաջ գնալու մեծ հնարավորություններ ունեն»:

101514617_295433428165195_3224564551374602240_n

Իսկ «Յունիմայնը» կայուն զարգացող ու ընդլայնվող հեռանկարային ընկերություն է, որը կանգ չի առնում ձեռքբերածի վրա, գտնում է զարգացման նոոր ոլորտներ: Ընկերությունը պլանավորում է ներմուծել մեծ UPS-ներ (էլեկտրաէներգիայի կուտակիչներ) մեծ հաստատությունների (ուսումնական, բժշկական հաստատություններ, սննդի օբյեկտներ, խանութներ, արտադրամասեր և այլն) համար անջատումների դեպքում մի քանի ժամ էլեկտրաէներգիա կապահովեն: «Մենք այնտեղ ենք, որտեղ պետք է անխափան էլեկտրասնուցում»,-ամփոփում է Գրիգոր Մաջարյանը:

Ավելին ՝ https://www.facebook.com/UnimineLLC/

101522199_717262929045459_8730153888256098304_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը