Ավտովթար Կապանում բախվել են «Lexus»-ն ու «Нива»-ն. կա վիրավոր
Երեկ՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-իսահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են Կապանի բնակիչ՝ 57-ամյա Ս․ Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Քաջարան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ա․ Համբարձումյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
«Lexus»-ի վարորդ Ա. Համբարձումյան աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Նիվա»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Lexus»-ին։
Ավտովթար Կապանում բախվել են «Lexus»-ն ու «Нива»-ն. կա վիրավոր
Երեկ՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են Կապանի բնակիչ՝ 57-ամյա Ս․ Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Քաջարան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ա․ Համբարձումյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։