«Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահը ջարդուփշուր է արել իր Lamborghini-ին (լուսանկար)
Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահ Մարցին Բուլկան մայիսի 28-ին՝ գիշերվա ուշ ժամի, ավտովթարի է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է Footballogue-ն իր թվիթերյան պաշտոնական էջին, 20-ամյա դարպասապահը չի տուժել, փոխարենը լուրջ վնասվել է նրա սպորտքար՝ Lamborghini-ին:
Դեպքը տեղի է ունեցել լեհական Վիշոգրուդ քաղաքից ոչ հեռու գտնվող ավտոճանապարհին: Տեղեկություն կա, որ այդ մեքենան չի պատկանել լեհ դարպասապահին, այլ վարձույթով վերցված է եղել նրա կողմից:
Բուլկան ՊՍԺ տեղափոխվեց 2019 թվականին՝ ստորագրելով ֆրանսիական թիմի հետ երկամյա պայմանագիր: Մինչ այդ նա հանդես էր գալիս «Չելսիի» երիտասարդական թիմում:

Աղբյուրը՝ proffootball.am