Playboy-ի նախկին մոդել Անամարիա Պրոդան ֆուտբոլային ակումբ կգնի (լուսանկար)
Playboy-ի նախկին մոդել Անամարիա Պրոդան, ով այժմ աշխատում է իբրև ֆուտբոլային գործակալ, կարող է մոտ ժամանակներս դառնալ ռումինական «Գերմանշտադտ» ակումբի նոր սեփականատերը: Ինչպես տեղեկացնում է Gazeta Sporturilor-ը, բարձրագույն խմբի այս թիմն իր ֆուտբոլիստներին պարտք է ընդհանուր հաշվով 700 հազար եվրոյի չափով:
Այս կապակցությամբ «Գերմանշտադտը» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ակումբը պատրաստ է բանակցել հավանական ներդրողների հետ, և որ ներկայիս ղեկավարությունն անում էհնարավոր ամեն բան`պարտքերը մարելու և նոր մրցաշրջանի համար լիցենզիա ստանալու համար: Հրապարակման համաձայն՝ «Գերմանշտադտի» գնման հայտ ներկայացնողներից մեկը Պրոդանն է, ով հայտարարել է, որ պատրաստվում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերել կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո։
Playboy-ի նախկին մոդել Անամարիա Պրոդան ֆուտբոլային ակումբ կգնի (լուսանկար)
Playboy-ի նախկին մոդել Անամարիա Պրոդան, ով այժմ աշխատում է իբրև ֆուտբոլային գործակալ, կարող է մոտ ժամանակներս դառնալ ռումինական «Գերմանշտադտ» ակումբի նոր սեփականատերը: Ինչպես տեղեկացնում է Gazeta Sporturilor-ը, բարձրագույն խմբի այս թիմն իր ֆուտբոլիստներին պարտք է ընդհանուր հաշվով 700 հազար եվրոյի չափով:
Այս կապակցությամբ «Գերմանշտադտը» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ակումբը պատրաստ է բանակցել հավանական ներդրողների հետ, և որ ներկայիս ղեկավարությունն անում է հնարավոր ամեն բան`պարտքերը մարելու և նոր մրցաշրջանի համար լիցենզիա ստանալու համար: Հրապարակման համաձայն՝ «Գերմանշտադտի» գնման հայտ ներկայացնողներից մեկը Պրոդանն է, ով հայտարարել է, որ պատրաստվում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերել կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո։
Աղբյուրը՝ proffootball.am