Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը
Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանիգիտնականներին հաջողվել է հայտնաբերել SARS-CoV-2 վիրուսի թույլ տեղերը, որոնք «թիրախ» են հանդիսանում հակամարմինների համար։ Տեղեկությունը հայտնում է Annals of the Rheumatic Diseases–ը։
Գիտնականների անցկացրած ուսումնասիրություններին մասնակցել է 20 մարդ, որոնց մոտ դերմատոմիոզիտ է ախտորոշվել։ Դերմատոմիոզիտը ծանր աուտոիմունային հիվանդություն է, որը խոցում է շարակցական և մկանային հյուսվածքները։ Մասնագետները վերլուծել են, թե որքան հակամարմիններ կան դերմատոմիոզիտով տառապող մարդու օրգանիզմում` ուշադրությունը կենտրոնացնելով կորոնավիրուսի ընտանիքին պատկանող վիրուսների վրա։
Հետազոտությունը ցույց է տվել, որ դերմատոմիոզիտ ունեցող պացիենտների մոտ հանդիպում են մեծ թվով հակամարմիններ, որոնք խոցում են չղջիկների կորոնավիրուսի երեք տեսակների մոտ առկա 10 էպիտոպները (սպիտակուցների սպեցիֆիկ հատվածներ)։ Մասնագետները հայտնաբերել են երեք միանման էպիտոպ, որոնք վիրուսի բազմացման «պատասխանատուներն» են։
Այդ էպիտոպները կարող են թիրախ լինել COVID-19–ի դեմ արդյունավետ պատվաստանյութի համար։ Բրիտանացի գիտնականները ենթադրել են նաև, որ կորոնավիրուսով վարակվելը կարող է աուտոիմունային հիվանդության զարգացման պատճառ դառնալ։
Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը
Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել SARS-CoV-2 վիրուսի թույլ տեղերը, որոնք «թիրախ» են հանդիսանում հակամարմինների համար։ Տեղեկությունը հայտնում է Annals of the Rheumatic Diseases–ը։
Գիտնականների անցկացրած ուսումնասիրություններին մասնակցել է 20 մարդ, որոնց մոտ դերմատոմիոզիտ է ախտորոշվել։ Դերմատոմիոզիտը ծանր աուտոիմունային հիվանդություն է, որը խոցում է շարակցական և մկանային հյուսվածքները։ Մասնագետները վերլուծել են, թե որքան հակամարմիններ կան դերմատոմիոզիտով տառապող մարդու օրգանիզմում` ուշադրությունը կենտրոնացնելով կորոնավիրուսի ընտանիքին պատկանող վիրուսների վրա։
Հետազոտությունը ցույց է տվել, որ դերմատոմիոզիտ ունեցող պացիենտների մոտ հանդիպում են մեծ թվով հակամարմիններ, որոնք խոցում են չղջիկների կորոնավիրուսի երեք տեսակների մոտ առկա 10 էպիտոպները (սպիտակուցների սպեցիֆիկ հատվածներ)։ Մասնագետները հայտնաբերել են երեք միանման էպիտոպ, որոնք վիրուսի բազմացման «պատասխանատուներն» են։
Այդ էպիտոպները կարող են թիրախ լինել COVID-19–ի դեմ արդյունավետ պատվաստանյութի համար։ Բրիտանացի գիտնականները ենթադրել են նաև, որ կորոնավիրուսով վարակվելը կարող է աուտոիմունային հիվանդության զարգացման պատճառ դառնալ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am