Սերը. աշխարհի ամենատարեց տղամարդը կիսվել է երկարակեցության գաղտնիքով (լուսանկարներ)
Աշխարհի ամենատարեց տղամարդու կոչմանն արժանացած Ռումինիայի 111-ամյա բնակիչ Դումիտրու Կոմանեսկուն խոստովանել է, որ իր երկարակեցության գաղտնիքը սերն է, գրում է Daily Mail պարբերականը։
1908 թվականի Հունգարիայի Պրահովա շրջանում ծնված Կոմանեսկուն նշել է, որ երկար ապրելու իր գաղտնիքը կնոջ, որդիների, թոռների սերն է: Նա հույս է հայտնել, որ դա կօգնի իրեն ավելի երկար ապրել։
Աղբյուրը մանրամասնում է, որ Կոմանեսկուն մոլորակի ամենատարեց տղամարդու տիտղոսը ստացել է նախօրեին 112-ամյա բրիտանացի Բոբ Ուեյթոնի մահից հետո։
«Ինձ համար մեծ պատիվ է, ես օրհնված եմ, որ աշխարհի ամենատարեց մարդու տիտղոսն եմ կրում, Ռումինիան եմ ներկայացնում։ Հրաշալի է»,-նշել է Կոմանեսկուն, որը Բուխարեստի ծերանոցներից մեկում է բնակվում։

Աղբյուրը՝ tert.am