Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոնը. թարմ տվյալներ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 35 հազարից:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 366 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 662 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 793 հազար 530 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 104 հազար 542 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 468 հազար 338-ի, մահերինը՝ 27 հազար 944-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 285 հազար 644 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 121:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 271 հազար 222 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 38 հազար 161: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 232 հազար 248, մահերինը՝ 33 հազար 229: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 186 հազար 835 է, մահացածներինը՝ 28 հազար 714:
Գերմանիայում 186 հազար 835 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 594 մարդ: Հաստատված դեպքերի թվով հաջորդը Հնդկաստանն է: Այստեղ հաստատվել է վարակի 173 հազար 763 դեպք, մահացել է 4 հազար 980 մարդ: Հնդկաստանին հաջորդող Թուրքիան եզրափակում է երկրների տասնյակը, այստեղ վարակակիրների թիվը հասել է 162 հազար 120-ի, մահացածներինը՝ 4 հազար 489-ի:
Վարակի ծագման երկիր Չինաստանում մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 82 հազար 999 է, որից ապաքինվել է 78 հազար 302-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 757-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով աշխարհում առաջատարը Սաուդյան Արաբիան է: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 81 հազար 766 է: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 52 հազար 907, մահերինը՝ 36: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 33 հազար 170 է, մահացածներինը՝ 260:
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 25 հազար 184-ի, մահացածներինը՝ 194-ի: Եգիպտոսում 22 հազար 82 հաստատված դեպք կա, մահացել է 879 մարդ: Իրաքում գրանցվել է 5 հազար 873 վարակվածության, 185՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1172 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 122-ի:Մահացել է 4 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոնը. թարմ տվյալներ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 35 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 366 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 662 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 793 հազար 530 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 104 հազար 542 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 468 հազար 338-ի, մահերինը՝ 27 հազար 944-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 285 հազար 644 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 121:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 271 հազար 222 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 38 հազար 161: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 232 հազար 248, մահերինը՝ 33 հազար 229: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 186 հազար 835 է, մահացածներինը՝ 28 հազար 714:
Գերմանիայում 186 հազար 835 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 594 մարդ: Հաստատված դեպքերի թվով հաջորդը Հնդկաստանն է: Այստեղ հաստատվել է վարակի 173 հազար 763 դեպք, մահացել է 4 հազար 980 մարդ: Հնդկաստանին հաջորդող Թուրքիան եզրափակում է երկրների տասնյակը, այստեղ վարակակիրների թիվը հասել է 162 հազար 120-ի, մահացածներինը՝ 4 հազար 489-ի:
Վարակի ծագման երկիր Չինաստանում մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 82 հազար 999 է, որից ապաքինվել է 78 հազար 302-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 757-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով աշխարհում առաջատարը Սաուդյան Արաբիան է: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 81 հազար 766 է: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 52 հազար 907, մահերինը՝ 36: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 33 հազար 170 է, մահացածներինը՝ 260:
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 25 հազար 184-ի, մահացածներինը՝ 194-ի: Եգիպտոսում 22 հազար 82 հաստատված դեպք կա, մահացել է 879 մարդ: Իրաքում գրանցվել է 5 հազար 873 վարակվածության, 185՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1172 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 122-ի: Մահացել է 4 մարդ: