Լրահոս

30.05.2020 13:45


Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բժշկական դիմակ է նվիրել

Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բժշկական դիմակ է նվիրել

Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել, հայտնում է News-Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Գործընկերության հիմնադրամի հաղորդագրությունը:

Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ձեռնարկության արտադրանքի առաջին խմբաքանակներից է: Այս ընկերությունը հիմնադրվել է հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես նշել են կազմակերպությունում, «ի նշան երկար տարիների բարեկամության և համագործակցության», Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին, ինչպես նաև՝ գործարար և կառավարական շրջանակների ներկայացուցիչներին:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նրանց օգնության համար: Հայաստանի պետական ​​շահերի ֆոնդը վրացական արտադրության դիմակները բաժանել է բուժանձնակազմին:

New Technologie Impex ձեռնարկությունում դիմակները արտադրվում են եվրոպական տեխնոլոգիայի միջոցով, Meltblown գործվածքից, որը թույլ է տալիս պաշտպանել շնչառական օրգանները 99 տոկոսով: Լիարժեք ծանրաբեռնվածության դեպքում ընկերությունը կարող է ամսական 12 միլիոն դիմակ արտադրել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը