Կարծիք

30.05.2020 13:10


Մնում է հուսալ, որ երբ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրն է, նկատի չունի մահվան առաջ բոլորի հավասարությունն ու գերեզմանոցը

Մնում է հուսալ, որ երբ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրն է, նկատի չունի մահվան առաջ բոլորի հավասարությունն ու գերեզմանոցը

ՉՅՈՌՆԻ ЮМОР՝ բոլորը վարակի առաջ հավասար են...
Արձագանքելով հարցազրույց վարողի վիճարկելի (մակերեսային) դատողությանը՝ որ եթե կորոնավիրուսը համեմատենք ժողովրդավարության հետ, ապա այն չեմպիոն է, քանզի այս վարակի առաջ բոլորը հավասար են, այսինքն՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից հավասարությունը գործում է..., Աննա Հակոբյանը մասնավորապես ասում է.
«Ճիշտ նկատեցիք, որ կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և դա ժողովրդավարության յուրօրինակ փորձ էր ամբողջ աշխարհի համար: Դժբախտաբար, դաժան փորձ էր, բացասական բնույթի... (և այլն)»

Հրաշալի է: Ասեմ ավելին, մշտական ժողովրդավարական մեկ այլ բան էլ կա, որի առաջ և որի համար բոլորը հավասար են: Այո, ՄԱՀԸ: Մահվան առաջ բոլորը հավասար են: Մի քիչ էլ որ «միտքը» զարգացնենք, կստացվի, որ ամենա-ամենաժողովրդավարական վայրը գերեզմանոցն է:

Մնում է հուսալ, որ երբ տիկին Հակոբյանի ամուսինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրն է, ժողովրդավարության բաստիոն է, ժողովրդավարության յեսիմ ինչ է, և այլն, նկատի չունի մահվան առաջ բոլորի հավասարությունն ու գերեզմանոցը: Չնայած, իր գործունեությունը ոնց որ թե դեպի այդ կողմ է տանում իր սիրելի բառով ասած՝ ժողովրդին:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը