Լրահոս

30.05.2020 12:59


Կապան- Քաջարան ավտոճանապարհին «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել Ողջի գետում

Կապան- Քաջարան ավտոճանապարհին «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել Ողջի գետում

Մայիսի 29-ին, ժամը 16:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն իրազեկման աշխատանքներ իրա­կանացնելու նպատակով Քաջարան մեկնման ճանապարհին՝ Մ2 ավտոճանապարհի Կապան-Քաջա­րան հատվածի 13 կմ-ին, նկատել են ՃՏՊ:

Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Դ․) բախվել է էլեկտրական սյանը և մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել Ողջի գետում, դեպքի վայրում տու­ժած քաղաքացիներ չեն եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ժամը 16:55-ին Քաջարանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի ԲԿ է տեղա­փոխ­վել «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արսեն Դ․-ն, ով ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Այս խորագրի վերջին նյութերը