10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 127 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 48 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 175-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 20 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3317, փաստացի բուժվողներինը՝ 5435, թեստավորվել է 1039 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 57081 քաղաքացի: