Կարծիք

30.05.2020 10:49


Փաշինյանի պլանը ևս մեկ անգամ ձախողվեց

Փաշինյանի պլանը ևս մեկ անգամ ձախողվեց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով խորհրդատվական կարծիքը: ՄԻԵԴ -ը հստակ վերահաստատել է հետադարձ ուժի արգելքի և օրենքի որոշակիության ստանդարտները:

Ակնհայտ է դառնում, որ ինչպես գործի սկզբից պնդում էին փաստաբաններն ու անկախ փորձագետները, ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը, որն իրադարձությունների պահին գոյություն չի ունեցել:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր 《ժողովրդավարության բաստիոն》 հանդիսացող Երկիրը ի՞նչ կարգի պետք է թքած ունենա Եվրոպայի վրա, որ ևս մեկ անգամ ուշադրություն չդարձնի ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքին։

Նոր Հայաստանի անարժեք իշխանությունը իր նոր դատական համակարգով կամ աշխարհին ի ցույց կթքի ՄԻԵԴ֊ի կարծիքի վրա, ինչպես հայտնի անեկդոտում. 《Աշխարհը քո կարծիքից առաջ և քո կարծիքից հետո նույնն է》 դառնալով գրեթե Սոմալին, կամ վերջիվերջո ազատ կարձակի ՀՀ 2֊րդ Նախագահին, վերջ տալով այս կրկեսին։

Մի պահ պատկերացնենք, թե ինչ է նշանակում թքել ՄԻԵԴ֊ի կարծիքի վրա։
Վարչապետի աթոռը զբաղցնող անձը այդ կարծիքը ուսումնասիրելու ընթացքում, պետք է հասկանար, թե ի՞նչ կարգի բլոկադայի մեջ է ընկել արդեն, իսկ հիմա երբ դեռ Նախագահին ազատ չեն արձակել։

Վախից ցնցումների մեջ ընկնելու մասին չեմ ցանակնում խոսել, կարծում եմ՝ բոլորին էլ դա պարզ է։
Հերքել այն, որ Եվրոպան ևս մեկ թարս ապտակ հասրեց իր քաղաքականությանը՝ անհնար է, բայց մեր 《Փրկիչը》 կարող է բոլորի տեղը ցույց տալ, Եվրոպան կոռոնայի պես է ում շունն է, որ մերն է այ հենց մերն է աշխարհի ամենա արդար դատարանը։

Փաշինյանի պլանը ևս մեկ անգամ ձախողվեց, և եթե ՀՀ ՍԴ֊ի դեպքում մեղավոր էին նախկիները, ապա ՄԻԵԴ֊ի դեպքում մեղավոր են բոլորը, կառլ բոլորը բացի իրենց վարած ավտորիտար քաղաքականությունից։

Ժամանակն է, որ վերջապես ընդունեք ձեր ճղճիմ գոյությունը։

Աշոտ Ասլիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը