Նույնիսկ ամենավերջին սկեպտիկները չեն կարող չխոստովանել, որ սա քաղաքական հետապնդում է
Այսօր ՄԻԵԴ-ի հրապարակած խորհրդատվական կարծիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցեց, որ վերջին երկու տարվա մեր պայքարը իսկապես արդարացի էր, և այժմ էլ մենք ճիշտ ուղու վրա ենք։
Այլևս Հայաստանի Հանրապետությունում կասկած չի կարող լինել, որ երկրորդ նախագահի դեմ իրականացվող արշավը իր ամբողջ էությամբ հակաիրավական և զուտ քաղաքական գործընթաց է՝ հիմնված ցնորամիտ առաջնորդի վրեժխնդրության և հիստերիկ քմահաճությունների վրա։
Այժմ նույնիսկ ամենավերջին սկեպտիկները, նույնիսկ նրանք, ովքեր սուբյեկտիվ հակակրանք ունեն Քոչարյանի անձի հանդեպ, չեն կարող պնդել, որ մարտի մեկի գործը իրավական առումով հիմնավորված է։ Այլևս ոչ ոք չի կարող չընդունել, որ Հայաստանում արդարադատությունը խեղված է, և դատավորները ենթարկվում են վարչապետ Փաշինյանի ճնշումներին։
Հիմա, եթե Փաշինյանը հաշվի չնստի ՄԻԵԴ-ի կարծիքի հետ և շարունակի վարել իրեն հատուկ ջայլամի քաղաքականությունը, դա կլինի հարված առաջին հերթին հայկական պետականությանը։ Հայաստանը միջազգային հարթակում կստանա իրավական չափանիշներն արհամարհող, օրենքը ստորադասող երկիր, որտեղ իշխող անձի ցանկությունները ավելի կարևոր են, քան Բարձր դատարանի վճիռներն ու տեսակետը։ Առանց այդ էլ Փաշինյանի իշխանության ընթացքում մեր միջազգային հեղինակությունը գահավիժում ապրեց, և մեզ դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։