Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել
Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը` հղում տալով ՌԴ իրավապահ մարմիններում աղբյուրին:
Գործակալության զրուցակցի խոսքով ՝ մայիսի 28-ին Շմիտովսկի անցուղում հայտնաբերվել է ՀՀ 66-ամյա քաղաքացու դի, որը կախված է եղել ցանկապատից:
«Աջ նախաբազկի շրջանում կտրվածքներ կան, ներարկման հետքեր, որովայնի շրջանում կտրած-ծակած վերքեր: Մահվան նախնական պատճառը խեղդամահ լինելն է»,-նշել է աղբյուրը:
Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ մահացածի մոտ բանկային քարտեր և աշխատավայրի անցաթուղթ է եղել:
Դիակն ուղարկվել է դիահերձարան, քննիչները պարզում են տեղի ունեցածի մանրամասները:

Աղբյուրը՝ tert.am