Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում
«Աստղիկ» բժշկական կենտրոնի` կորոնավիրուսով վարակված բուժաշխատողները հիվանդանոցում բուժվող քաղաքացիների հետ շփում չեն ունեցել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց բուժկենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը:
Նրա խոսքով` վարակված բժիշկներն աշխատել են հատուկ առանձնացված մեկուսարանում ու հիմնական բաժանմունքի այցելուների հետ չեն շփվել:
«Covid-19-ով հիվանդները «Աստղիկ» ԲԿ-ում չեն բուժվում: Ավելին՝ բոլոր հիվանդներին մինչև հիվանդանոց ընդունելը անվճար PCR թեստ են անում՝ նրանց հետագա սպասարկման անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Պետրոսյանը:
Թեստավորումը, նրա խոսքով, իրականացվում է հիվանդանոցի հարևանությամբ կազմակերպված մեկուսարանում: Այդտեղից հիվանդանոց են ընդունվում միայն բացասական պատասխանով հիվանդները: Դրական պատասխանի դեպքում տեղափոխվում են կորոնավիրուսի բուժման համար առանձնացված այլ հիվանդանոցներ:
Հիշեցնենք` երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Աստղիկ» ԲԿ-ի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Հիվանդանոցի ղեկավարությունը հաստատել է լուրը, բայց վստահեցրել, որ բժիշկները վատ զգալուց հետո աշխատանքի չեն հաճախել: