Կարծիք

29.05.2020 14:25


Պիտի սթափվենք և ավելի լուրջ նայենք այս խնդիրներին

Պիտի սթափվենք և ավելի լուրջ նայենք այս խնդիրներին

Ես միշտ հումորով և կասկածանքով են վերաբերել դավադրությունների տեսությանը, շատ մտերիմների հետ եմ վիճել, որոնք մեր բոլոր անհաջողությունների մեջ մեղադրել են օտար անհասկանալի ուժերին, հրեաներին, մասոնների և այլն։ Նաև հակված չեմ մտածելու, որ ներկա իշխանությունները Նիկոլի ղեկավարությամբ ամբողջովին տհաս են։

Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ միգուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվե՞լ են․ այլապես ինչպե՞ս բացատրել երկու տարվա մեջ իշխանությունների՝

1․Ազգի այս աստիճան պառակտումը և մշտապես թշնամանքը թարմ պահելու ձգտումը
2․Արցախյան բանակցությունները փակուղի մտցնելը
3․Ալիևին բացահայտ քծնելը, իսկ արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ անհանդուրժողականությունը
4․Խաղաղության երեսպաշտ կոչերն ու ադրբեջանցիների և թուրքերի գործողությունների նկատմամբ աչք փակելը
5․Ապրիլի 24-ի կասկածելի ելույթը, որից օգտվեցին թուրքական թերթերը
6․Զանազան հակասահմանադրական օրենքների ընդունումը կամ ցանկությունը ընդունելու, որոնք ակնհայտ չեն նպաստի ներդրումներին
7․Համաճարակի ժամանակ ՛՛Այո՛՛ քարոզարշավ անցկացնելը՝ դրանով խթանելով վարակի տարածումը, այդ կապակցությամբ անգրագետ որոշումներ ընդունելը, որը բերեց աննախադեպ հիվանդության աճի և մահերի, որոնք ավելի են, քան ապրիլյանի զոհերը։ Բոլոր երկրները դուրս են գալիս համաճարակի ճիրաններից, իսկ մենք խրվում ենք։
8․Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը, Իրանին չշնորհավորելը, վրացիներին վիրավորելը, հետո ներողություն խնդրելը, Իսրայելում անհասկանալի պատճառներով դեսպանություն բացելու նպատակը
9․Հայ առաքելական եկեղեցուն նսեմացնելը
10․Ազատ մամուլի նկատմամբ հարձակումները
11․Դատարաններն և ընդհանրապես իրավական համակարգը սեփականաշնորհելը
12․Սեփականության վերաբաշխման անհագ ցանկությունը
13․Մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի նախարարությունների փակումը, դրանով այդ ոլորտները փաստացի անտեսելը
14․Արտագաղթի տեմպերի ավելացումը, Հայաստանում սիրիահայերի խնդիրներն արհամարհելը
և այլն,և այլն․․․Էլ որն ասեմ, էլ որը։

Եթե այս տեմպերով շարունակեն քանդել մեր երկիրը, ավելացնել համաճարակի զոհերի թիվը, պառակտել հասարակությանը, շատ դժվար կլինի հաղթել մեր արտաքին թշնամուն, օր առաջ պիտի ազատվել թուրքական խամաճիկներից․․․ Պիտի սթափվենք և ավելի լուրջ նայենք այս խնդիրներին․․․

Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը