Նարեկ գյուղի ճանապարհին մոլորված մայրն ու երեք երեխան հայտնաբերվել են
Մայիսի 28-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղից դեպի «Գյոլասոր» կոչվող նախկին բնակավայր տանող հատվածում քաղաքացիները (մայր և 3 երեխա) մոլորվել են։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Նարեկ գյուղից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ «Ճանշին» կոչվող հատվածում, հայտնաբերել են Մարինե (ծնված 1980 թ․), Հասմիկ (ծնված 2005 թ․), Ժորա (ծնված 2008 թ․), Արտակ (ծնված 2008 թ․) Ա․-երին և տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում գտնվող վագոն-տնակ։