Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում:
Չկա այդպիսի բան, և վերջ...
Էս վերջերս ասվում էր չէ՞...
Ձեր գլուխներում հաղթահարեք խնդիրները...
Հանեք ձեր գլուխներից ՍԴ ճգնաժամի ցեցը...
Լավ, եթե այդ մարմնում ճգնաժամ է, ինչո՞ւ է իշխանությունն օրինագիծ բերում՝ հիմքում վկայակոչելով ՍԴ որոշումը և օրենքն այդ որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը...
Հերիք չի՞ ձեռք առնեք մարդկանց...
Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, և նրա անվանումն է՝ այո՛, այո՛, նույն ինքը՝ Վահե Գրիգորյանը՝ ՍԴ միակ անդամը, ով համառորեն ոչինչ չի անում, բայց աշխատավարձ է ստանում...
Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ի՞նչ արեց-չարեց, որ իմացավ, որ Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում՝ առանց ճգնելու, ու վերջապես ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը...
Հատուկ՝ ճգնաժամասերների համար

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից