Կարծիք

29.05.2020 09:58


Համավարակի դեմ պայքարը տապալված է, սա պետք է ունենա քաղաքական հետևանք և գնահատական

Համավարակի դեմ պայքարը տապալված է, սա պետք է ունենա քաղաքական հետևանք և գնահատական

Երեք ամիս է՝ կարանտինային վիճակ է, այսքան մարդ մահացավ, բայց Արսեն Թորոսյանը դեռ բժիշկ է փնտրում:

Հարցրեք կառավարությանը, պարետին՝ այն ժամանակ, երբ մարդկանց ասում էիք՝ մնա տանը և տուգանում տեղաշարժման թերթիկ չունենալու համար, բա դիմակ ինչո՞ւ չպահանջեցիք և թույլ չտվեցիք, որ մարդիկ աշխատեն: Հարցրեք, ինչո՞ւ եք լռում:

Շատ մարդիկ աշխատանք ու բիզնես կորցրեցին ձեր անմեղսունակ փոփոխական որոշումների պատճառով:
Դուք ի՞նչ է, իրո՞ք մտածում եք, որ պատասխան չեք տալու ձեր փնթի, անպատասխանատու գործունեության համար:
Ավելին ասեմ, վիրուսի երկրորդ ալիք դեռ չի կարող լինել, քանի մենք պիկը չենք հաղթահարել և իջել զրոյական վիճակի, ի՞նչ երկրորդ ալիքից եք բարբաջում, գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք խոսում:

ԱԺ-ից դուրս վիճակը պարզ է, պարզ չէ ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների արածը, ո՞ւմ են սպասում և այլևս ո՞ւմ են պետք իրենց ելույթները և բոյկոտները, երբ երկիրը կառավարող անպատասխանատու դիլետանտները Հայաստանը հասցրեցին առողջապահական, շուտով նաև սոցիալական և տնտեսական կոլապսի՝ իր բոլոր հետևանքներով:

Բա լավ, մոռացա՞ք «պինցետն ու լանցետը», Միլանի ռեյսը, չեղարկվող ԱՅՈ-ի սուտի քարոզարշավը, բուկլետ բաժանելը, ո՞րը ասեմ, բա հարգելի ընդդիմադիր պատգամավորներ, խոսեք, բա ո՞ւր եք... կարո՞ղ է ես էի մարզերում միտինգ անում, երբ ամբողջ աշխարհում արդեն պանդեմիա էր սահմանվել:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը