Լրահոս

26.03.2011 10:44


ԱՄՆ Պետքարտուղարություն. «Թմրանյութերը ողջ աշխարհով մեկ տարածվում են Վրաստանով և Ադրբեջանով»

ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում նշվում է, որ թմրանյութերն Իրանից ու Աֆղանստանից անցնում են Վրաստանով ու Ադրբեջանով։ ԱՄՆ Պետքարտուղարությունն այս առիթով մտահոգված է։

Զեկույցում նշվում է, որ Վրաստանի աշխարհագրական դիրքն այդ երկիրը դարձնում է նարկոթրաֆիքինգի ամենախոշոր կենտրոններից մեկը։ Դրան նպաստում է նաև Իրանի հետ անայցագիր կարգը։ Զեկույցում մտահոգություն է հայտնվում այն կապակցությամբ, որ սահմանն անցնելու ժամանակ քաղաքացիների ոչ լիարժեք զննման հետևանքով Վրաստան մտնող թմրանյութի քանակը կարող է ավելանալ։ Նշվում է նաև, որ Աֆղանստանից արտահանվող օփիումի մոտ 40%-ն անցնում է Իրանով։

Այնտեղ նաև նշվում է, որ Իրանից ու Աֆղանստանից թմրանյութերն աշխարհին հասնում են երկու ճանապարհով։ Առաջինը՝ Աֆղանստանից ու Իրանից Ադրբեջանի տարածքով հասնում են Ռուսաստան և Արևմտյան Եվրոպա, երկրորդը՝ Թուրքիայից ու Հունաստանից դեպի եվրոպական երկրներ։

Այս խորագրի վերջին նյութերը