Մարդկանց կյանքերի հետ խաղալուց ավելի մեծ հանցանք կա՞
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 15֊ին ասաց, թե կորոնավիրուսը շատ ավելի պակաս սարսափելի է, քան h1n1 գրիպը (խոզի գրիպը) և որ գրիպից Հայաստանում 80 մահ է եղել․ 2009֊ին՝ 50, իսկ 2016֊ին՝ 30, և որ այն ժամանակ այսքան աժիոտաժ չկար, քանի որ խոսքի ազատություն չկար։
Այսօր Հայաստանում արդեն կորոնավիրուսից 157 հոգի մահացել է։ Կառավարությունը որպեսզի մահացության ցածր թվեր ցույց տա, առանձնացրել է կորոնավիրուսի հետևանքով մահացածները՝ 113 և կորոնավիրուսով վարակ ունեցողների մահերը՝ 44: Հետազոտողներն ասում են, որ սա շփոթեցնող վիճակագրություն է, քանի որ ոչ ոք այդքան արագ չի կարող պարզել, թե վարակված անձը կորոնավիրուսից է մահացել, թե այլ հիվանդությունից։ Իսկ վարակվածների ընդհանուր թիվը արդեն 8216 է։ Ո՞վ է մեղավոր։
Այո՛, համաճարակի վտանգի ժամանակ երկրի վարչապետը հանարահավաքներ էր անում ու գոռում՝ կորոնավիրուսն ում շունն է, իսկ նրա առողջապահության նախարարն ասում էր՝ կորոնավիրուսը այնքան վտանգավոր չէ, հատուկ միջոցառումների կարիք չկա, երեխաներիս դպրոց եմ ուղարկելու։ Հետո ստիպված սահմանափակումներ մտցրեցին, բայց չօգնեց։ Իսկ մայիսի 4֊ին, երբ վարկվածների թիվը աճում էր, սահմանափակումների մի մասը հանեցին. շարքային մարդիկ վստահում են կառավարությանը, եթե սրճարան գնալը թույլատրվում է, ուրեմն, տներում էլ կարելի է խնջույքներ անել. զանգել եմ ընկերոջս, ասում է՝ բարեկամներն են եկել, հարցնում եմ՝ ոնց, համաճարակ է, ասում է՝ դե արդեն կաֆեները բացել են, ուրեմն, վտանգավոր չի։ Ո՞վ է մեղավոր, որ մարդիկ արխայնացան։
Ոմանք Հայաստանի իրավիճակի մեղքը գցում են հայ ժողովրդի մշակութային առանձնահատկությունների վրա։ Այո՛, իհարկե, հայերն ու կորեացիները տարբեր են մշակույթով, բայց այն, որ Կորեայում կանխարգելեցին համաճարակը, իսկ Հայաստանում՝ ոչ, մշակութային տարբերությունից չէ, այլ կառավարման որակից։ Այո՛, կան մշակութային տարբերություններ և կան նաև կառավարման տարբերություններ՝ օրինակ, կան արդյունավետ գործող, մտահոգ նաև անարդյունավետ գործող, քիչ մտահոգ ու նաև անպատասխանատու և մտավոր պակաս ունեցող կառավարություններ։
Հայաստանն ու Վրաստանն էլ ի՞նչ մշակութային տարբերություն ունեն, երկուսն էլ հետսովետական երկիր, երկուսն էլ Կովկասի փեշին, երկուսն էլ խինկալի սիրում եմ, Երևանում էլ տեղեր կան հիանալի խինկալի են սարքում, միայն թե Վրաստանը 1 միլիոնով ավելի բնակչություն ունի և երկիր ավելի շատ մարդ է ներսուդուրս անում, այսինքն համաճարակի տարածման առավել շատ պայմաններ կան։ Բայց Վրաստանում համաճարակի ողջ ընթացքում 728 վարակված կա, 12 անգամ Հայաստանից քիչ, 12 մահ, այսինքն ավելի քիչ, քան Հայաստանում միայն այսօր՝ 15 մահ։ Վրաստանում այսօր ընդամենը 3 դեպք է եղել, Հայաստանում՝ 442, Վրաստանում հետզհետե սահմանփակումները վերացնում են ու լողափերը պատրաստում զբոսաշրջիկների համար, Հայաստանում ղեկավարները անճարակությունից պահանջում են, որ մարդիկ դիմակ առնեն դնեն. Վարչապետն ասաց. «Մենք աշխատանքների հնարավորությունները բացել ենք, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել և իրենք իրենց առողջության մասին մտածել»։ Ասենք՝ Վրաստանում բացում են, քանի որ համաճարակը մարում է, իսկ Հայաստանում բացում են, որ մարդիկ դիմակ առնելու փող աշխատեն։
Ինչու է այս տարբեր վիճակները, շատ պարզ՝ Վրաստանում մտահոգ, պատասխանատու, խելացի կառավարություն է, Հայաստանում՝ անպատասխանատու, անխելք, ճիշտ որոշումների անընդունակ կառավարություն։
Ադրբեջանն էլ կարծես մեծ մշակութային տարբերություններ չունի, հարևան է, կրկին Կովկասի փեշին, ճիշտ է ադրբեջանցիների մշակույթը հերոսացնում է քնած մարդուն կացնահարողին, այսուհանդերձ ընդհանրություններն էլ շատ են՝ ջերմ ազգակցական հարաբերություններ, հավաքույթներ և այլն։ Բայց Հայաստանից բնաչությամբ երեք ու կես անգամ մեծ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 54 հոգի։
Երբ հարևան երեք երկրների համեմատության մեջ համաճարակի ցուցանիշները անհամեմատ տագնապալի են նրանցից միայն մեկում, ուրեմն մեղավորը մեկն է՝ իշխանությունը։
Ուրեմն, եթե Հայաստանում լիներ Վրաստանի իշխանության որակը, ապա համաճարակից 12 մահ կլիներ, լավ՝ պատահականությունները հաշվի առնելով, թող լինի 20։ Այսպիսով, այն 93 մահերի մեղքը ընկնում է Հայաստանի իշխանության վրա։
Մարդկանց կյանքերի հետ խաղալուց ավելի մեծ հանցանք կա՞։ Մի այդպիսի իշխանություն էլ Լատինական Ամերիկայում է, Բրազիլիայի նախագահ՝ Ժաիր Բոնսոնարուն, որին էլ էր միայն մի բան հետաքրքրում, թե կորոնավիրուսը ում շունն է, և հատուկ միջոցառումների կարիք չէր տեսնում, իսկ հիմա Բրազիլիայում ուղղակի համաճարակային սպանդ է, Բոնսոնարուն էլ փողոց է դուրս գալիս, հետևից գոռում են՝ մարդասպան։
Մարդկանց կյանքերի հետ խաղալուց ավելի մեծ հանցանք կա՞
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 15֊ին ասաց, թե կորոնավիրուսը շատ ավելի պակաս սարսափելի է, քան h1n1 գրիպը (խոզի գրիպը) և որ գրիպից Հայաստանում 80 մահ է եղել․ 2009֊ին՝ 50, իսկ 2016֊ին՝ 30, և որ այն ժամանակ այսքան աժիոտաժ չկար, քանի որ խոսքի ազատություն չկար։
Այսօր Հայաստանում արդեն կորոնավիրուսից 157 հոգի մահացել է։ Կառավարությունը որպեսզի մահացության ցածր թվեր ցույց տա, առանձնացրել է կորոնավիրուսի հետևանքով մահացածները՝ 113 և կորոնավիրուսով վարակ ունեցողների մահերը՝ 44: Հետազոտողներն ասում են, որ սա շփոթեցնող վիճակագրություն է, քանի որ ոչ ոք այդքան արագ չի կարող պարզել, թե վարակված անձը կորոնավիրուսից է մահացել, թե այլ հիվանդությունից։
Իսկ վարակվածների ընդհանուր թիվը արդեն 8216 է։ Ո՞վ է մեղավոր։
Այո՛, համաճարակի վտանգի ժամանակ երկրի վարչապետը հանարահավաքներ էր անում ու գոռում՝ կորոնավիրուսն ում շունն է, իսկ նրա առողջապահության նախարարն ասում էր՝ կորոնավիրուսը այնքան վտանգավոր չէ, հատուկ միջոցառումների կարիք չկա, երեխաներիս դպրոց եմ ուղարկելու։ Հետո ստիպված սահմանափակումներ մտցրեցին, բայց չօգնեց։ Իսկ մայիսի 4֊ին, երբ վարկվածների թիվը աճում էր, սահմանափակումների մի մասը հանեցին. շարքային մարդիկ վստահում են կառավարությանը, եթե սրճարան գնալը թույլատրվում է, ուրեմն, տներում էլ կարելի է խնջույքներ անել. զանգել եմ ընկերոջս, ասում է՝ բարեկամներն են եկել, հարցնում եմ՝ ոնց, համաճարակ է, ասում է՝ դե արդեն կաֆեները բացել են, ուրեմն, վտանգավոր չի։ Ո՞վ է մեղավոր, որ մարդիկ արխայնացան։
Ոմանք Հայաստանի իրավիճակի մեղքը գցում են հայ ժողովրդի մշակութային առանձնահատկությունների վրա։ Այո՛, իհարկե, հայերն ու կորեացիները տարբեր են մշակույթով, բայց այն, որ Կորեայում կանխարգելեցին համաճարակը, իսկ Հայաստանում՝ ոչ, մշակութային տարբերությունից չէ, այլ կառավարման որակից։ Այո՛, կան մշակութային տարբերություններ և կան նաև կառավարման տարբերություններ՝ օրինակ, կան արդյունավետ գործող, մտահոգ նաև անարդյունավետ գործող, քիչ մտահոգ ու նաև անպատասխանատու և մտավոր պակաս ունեցող կառավարություններ։
Հայաստանն ու Վրաստանն էլ ի՞նչ մշակութային տարբերություն ունեն, երկուսն էլ հետսովետական երկիր, երկուսն էլ Կովկասի փեշին, երկուսն էլ խինկալի սիրում եմ, Երևանում էլ տեղեր կան հիանալի խինկալի են սարքում, միայն թե Վրաստանը 1 միլիոնով ավելի բնակչություն ունի և երկիր ավելի շատ մարդ է ներսուդուրս անում, այսինքն համաճարակի տարածման առավել շատ պայմաններ կան։ Բայց Վրաստանում համաճարակի ողջ ընթացքում 728 վարակված կա, 12 անգամ Հայաստանից քիչ, 12 մահ, այսինքն ավելի քիչ, քան Հայաստանում միայն այսօր՝ 15 մահ։ Վրաստանում այսօր ընդամենը 3 դեպք է եղել, Հայաստանում՝ 442, Վրաստանում հետզհետե սահմանփակումները վերացնում են ու լողափերը պատրաստում զբոսաշրջիկների համար, Հայաստանում ղեկավարները անճարակությունից պահանջում են, որ մարդիկ դիմակ առնեն դնեն. Վարչապետն ասաց. «Մենք աշխատանքների հնարավորությունները բացել ենք, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել և իրենք իրենց առողջության մասին մտածել»։ Ասենք՝ Վրաստանում բացում են, քանի որ համաճարակը մարում է, իսկ Հայաստանում բացում են, որ մարդիկ դիմակ առնելու փող աշխատեն։
Ինչու է այս տարբեր վիճակները, շատ պարզ՝ Վրաստանում մտահոգ, պատասխանատու, խելացի կառավարություն է, Հայաստանում՝ անպատասխանատու, անխելք, ճիշտ որոշումների անընդունակ կառավարություն։
Ադրբեջանն էլ կարծես մեծ մշակութային տարբերություններ չունի, հարևան է, կրկին Կովկասի փեշին, ճիշտ է ադրբեջանցիների մշակույթը հերոսացնում է քնած մարդուն կացնահարողին, այսուհանդերձ ընդհանրություններն էլ շատ են՝ ջերմ ազգակցական հարաբերություններ, հավաքույթներ և այլն։ Բայց Հայաստանից բնաչությամբ երեք ու կես անգամ մեծ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 54 հոգի։
Երբ հարևան երեք երկրների համեմատության մեջ համաճարակի ցուցանիշները անհամեմատ տագնապալի են նրանցից միայն մեկում, ուրեմն մեղավորը մեկն է՝ իշխանությունը։
Ուրեմն, եթե Հայաստանում լիներ Վրաստանի իշխանության որակը, ապա համաճարակից 12 մահ կլիներ, լավ՝ պատահականությունները հաշվի առնելով, թող լինի 20։ Այսպիսով, այն 93 մահերի մեղքը ընկնում է Հայաստանի իշխանության վրա։
Մարդկանց կյանքերի հետ խաղալուց ավելի մեծ հանցանք կա՞։
Մի այդպիսի իշխանություն էլ Լատինական Ամերիկայում է, Բրազիլիայի նախագահ՝ Ժաիր Բոնսոնարուն, որին էլ էր միայն մի բան հետաքրքրում, թե կորոնավիրուսը ում շունն է, և հատուկ միջոցառումների կարիք չէր տեսնում, իսկ հիմա Բրազիլիայում ուղղակի համաճարակային սպանդ է, Բոնսոնարուն էլ փողոց է դուրս գալիս, հետևից գոռում են՝ մարդասպան։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից