Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը:
Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք այլ նահանգներում:
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունն ու պատկան այլ մարմինները մեկնել են երկնաքարի անկման վայր տարածքը հետազոտելու նպատակով:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ նշված տարածքում երկնաքար է ընկել նաև 2015թ-ին: Ավելի ուշ հաստատել էր, որ երկնաքարն անջատվել էր չափերով ավելի մեծ՝ «Վեստա» երկնաքարից:
Համացանցում մայիսի 28-ի գիշերը տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է երկնային մարմինը մոտենում երկրին: Օգտատերերը նշում են, որ երկնային մարմինը երկնաքար է, որն ընկել է Հրազդան-Հանքավան հատվածում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Բյուրականի աստղադիտարանը Հայաստանում երկնաքարի ընկնելու վերաբերյալ փաստական տվյալներ չունեն:
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը: