Լրահոս

26.03.2011 10:18


Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է

«Ինտերֆաքս»–ը ՌԴ ԱԳՆ սեփական աղբյուրից  փոխանցում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսվում էր մարտի 25–ին, հետաձգվել է։

–Իսկապես, նման եռակողմ հանդիպումը նախատեսվում էր մարտի 25–ին, բայց կողմերից մեկին այդ ամսաթիվը հարմար չի եղել։ Դրա համար էլ հանդիպումը չի կայացել, ու այն հետաձգվել է,–գործակալությանն ասել է ռուս դիվանագետը։

Թե որ կողմի մեղքով չի կայացել հանդիպումը, չի հստակեցվում։

Այս խորագրի վերջին նյութերը