Երևանում 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Նորագավիթի «գայի պոստի» բետոնե պատնեշին. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Հ. Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցի և Հյուսիս-Հարավ մայրուղու հատման վայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երևթևեկելի գոտուց, բախվել նախկին ճանապարհային ոստիկանության (ժողովրդին հայտնի Նորագավիթի գայի պոստ) պահակակետի բետոնե պատնեշին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Գևորգյանը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։