Կարծիք

28.05.2020 15:26


Դասալիքները ատում են մարտական զինվորականներին, քանի որ վախկոտը միշտ ատում է քաջին

Դասալիքները ատում են մարտական զինվորականներին, քանի որ վախկոտը միշտ ատում է քաջին

Այսօրվա լուսավոր տոնին եկեք չմոռանանք, որ Սարդարապատի հերոս հրամանատարներին նոր իշխանությունները հալածեցին և գնդակահարեցին, իսկ այսօր «նոր» իշխանությունը հալածում է Արցախյան ազատամարտի հերոսներին:

Թող որ այսօրվա խորհուրդը բոլորիս հիշեցնի՝ դասալիքները ատում են մարտական զինվորականներին, քանի որ վախկոտը միշտ ատում է քաջին և հնարավորության դեպքում խոցում է նրանց թիկունքից: Այսօրվա թիկունքից խոցելը դա օջախների վրա սանձազերծված հարձակումն է՝ թե՛ խուլիգանախմբերի միջոցով, թե՛ գույքի բռնագանձման մասին օրենքի, թե՛ քրեական գործերի միջոցով: Եթե նրանք հաջողեցին, նոր Սարդարապատի դեպքում, Հայրենիք պաշտպանողն ո՞վ է լինելու։

Բայց միևնույն է, ես հավատում եմ՝ մեր Հայաստանը ունի ապագա.
Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը!!!!

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը