Կորոնավիրուսի 6 դեպք հաստատվել է Վեդիի դատարանում, 3՝ Վճռաբեկում
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
«Այն աշխատակիցները, որոնց մոտ հաստատվել է, մեկուսացրել ենք եւ նրանց, եւ նրանց հետ շփված անձանց: Գրասենյակն աշխատում է»,-հայտնեց Փոլադյանը՝ նշելով, որ վարակակիրների շրջանում դատավորներ չկան, օգնականներ են, քարտուղարներ են։
Վարակի 3 դեպք էլ հաստատվել է Վճռաբեկ դատարանում։ Կարեն Փոլադյանի խոսքով՝ այստեղ նույնպես մեկուսացրել են վարակակիրներին ու նրանց շփման շրջանակը։
ԲԴԽ-ում նույնպես կորոնավիրուսի դեպք է գրանցվել մաքրություն իրականացնող 2 կանանց մոտ։ Կարեն Փոլադյանը նշեց, որ նրանք արդեն ապաքինվել են, հանավոր է՝ եւս մի քանի օրից վերադառնան աշխատանքի։
Նախօրեին հայտնել էինք, որ Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։