Քաղաքական

28.05.2020 14:21


Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի

Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը որոշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում համակարգումը թույլ վիճակում է, ևս տասը հոգու լրացուցիչ ներուժ է պետք, որպեսզի կառավարման բացը լրացվի: Այդ պատճառով էլ նախարարությունում բացվել է 14 լրիվ նոր «իմպրովիզային» հաստիք՝ «Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խոհրդականի» պաշտոնով և որը, ըստ մեր տեղեկության, համաձայնեցվել է վարչապետ Փաշինյանի հետ:

Բնական է, 50 մլն դրամ լրացուցիչ աշխատավարձի ֆոնդ բյուջեից ստանալու համար՝ առանց Փաշինյանի դաբրոյի ֆինանսների նախարարությունը որևէ դեպքում սիրահոժար չէր ընդառաջի Բաթոյանի խնդրանքներին, մանավանդ որ Բաթոյանն առանց այդ էլ 4 խորհրդական ուներ և հասցրել էր, մի շարք օգնականներ նշանակել:

Ստացվում է՝ միայն սոցապնախարար արդեն ունի 18 խորհրդական, որից 4-ը՝ ավանդական, մյուս 14-ը «մոդեռն»՝ ԿՍԱԳՀ (Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խոհրդական):

Եթե նախարար Զառա Բաթոյանի 18 խորհրդականին գումարենք նաև օգնականների թիվը՝ վարչապետ Փաշինյանի աշխատակազմից վստահաբար մեծ կազմ կունենա: Ինչո՞ւ է նման շքեղություն իրեն թույլ տվել ահռելի պարտքերի տակ կքած երկրի սոցապնախարարը, համակարգում դրա պատասխանը չունեն։ Իսկ սոցապնախարարի առաջնային մանդատը սոցիալապես խոցելի խմբերին, կարիքավորներին հայտնաբերելն ու օգնելը պիտի լինի, ոչ թե մրցակցելը վարչապետի ու Պաշտպանության նախարարի աշխատակազմերի քանակի հետ:

Ուշագրավ է այն, որ Բաթոյանի 14 «մոդեռն» խոհրդականները քանակով նախարարության ստորաբաժանումներից էլ ավելի շատ են, և այստեղ մի տեսակ տրամաբանական կազուս է առաջանում:

Մյուս զավեշտն այն է, որ ստորաբաժանումների վերահսկող դարձած 14 հոգուց ոչ մեկը ոլորտը չգիտի, անցյալում կապ չի ունեցել, չնայած զբաղեցնում են հայեցողական բարձր պաշտոններ, ունեն անորոշ զբաղմունք, հպարտ կեցվածք ու ըստ տեղեկության՝ ամսական 624 հազար դրամ եկամուտ: Նրանց ամսական եկամտի 312 հազար դրամը աշխատավարձն է, և նույնքան ամեն ամիս, ըստ աղբյուրի, ստանում են՝ ձևակերպված 100% չափով պարգևավճար:

Համակարգի ներսում տասնչորս խորհրդավոր խորհրդականներից միայն երկու-երեքին գիտեն․ նրանցից մեկը Վահագն Արշակյանն է, ֆիննախից է եկել, այս ընթացքում ակտիվություն է դրսևորել այնքանով, որ ենթականերին սիտիպել է ֆինանսների վարչության հետ առնչվող բոլոր տիպի հարցերը համաձայնեցնել իր հետ: Մյուս առավել ակտիվը Էդուարդ Ստեփանյանն է, նրան վերապահված է համակարգել ծերանոցների ու մանկատների աշխատանքը։ Միակ քաջածանոթ դեմքը Լաուրա Հարությունյանն է, նա նախկին նախարարների օգնականն է եղել: Մնացյալ 11-ին, ըստ աշխատակիցների, դեմքով հազիվ են տեղը բերում, պարզապես նկատել են՝ նրանք Բաթոյանի աչքն ու ականջն են, տեղաբաշխված են նախարարության տարբեր սենյակներում, որ ամեն մեկն իրեն տրված առանձին ոլորտի աշխատակիցների շարժը վերահսկի և պարբերաբար զեկուցի նախարար Բաթոյանին:

ԿՍԱԳՀ խորհրդականներն են՝ Էդվարդ Գևորգյան, Վահագն Արշակյան, Անդրանիկ Քոչարյան, Աստղիկ Մկրտչյան, Դավիթ Մանուկյան, Հերմինե Կարապետյան, Քրիստինե Համբարձումյան, Լիլիթ Մնացականյան, Լաուրա Հարությունյան, Իզաբելլա Մուրադյան, Էդգար Ամիրխանյան, Արաքսյա Սվաջյան, Քրիստինե Ասատրյան, Էդուարդ Ստեփանյան։ Նախարարի խոհրդականները՝ ըստ պաշտոնական տվյալների, 4-ն են՝ Աստղիկ Մինասյան, Ազատ Հարությունյան, Ալբերտ Աբգարյան և Արա Պետրոսյան։ Վերջինը նախկին փոխնախարարն էր, օրերս է պաշտոնանկ արվել:

Մանրամասները՝ yerevan.today-ում։

Այս խորագրի վերջին նյութերը