Լրահոս

28.05.2020 13:13


«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն

Բերդի արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք ունենք։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է «Տավուշ տեքստիլ» արտադրական ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։

«Այս պահին դիմակի արտադրությունը ամբողջությամբ աշխատում է, թեստեր են հանձնել, պատասխանները բացասական են եղել, հիմա սպասում ենք, որ թույլ տան մնացած արտադրամասերը ևս աշխատեն։ Դիմակի արտադրամասում դեպք չենք ունեցել, մենք անմիջապես թեստավորել ենք մարդկանց, իրենք ոչ մեկի հետ կոնտակտ չեն ունեցել, առանձին արտադրամաս է, մնացած աշխատակիցները, ովքեր կոնտակտավոր են համարվում, այս պահին տանը նաստած են։ Ձեռնոցի արտադրամասը չի գործում»,-ասել է Եզեկյանը։

Եզեկյանի խոսքով՝ արտադրամասում խստագույնս պահպանվում են անվտանգության կանոնները. «Վիրուսը կենցաղից է գալիս, բոլորն էլ դրսում ինչ-որ շփումներ են ունեցել ու արդեն դրսում վարակված են եղել, այստեղ հեռավորությունը այնպես է դասավորված, որ միմյանց մոտ չեն էլ լինում, մեկը մյուսի տարածք չի էլ մտնում»։

Անդրադառնալով վարակված աշխատակիցների առողջական վիճակին, նա նշել է, որ բոլորն իրենց լավ են զգում, անգամ տաքություն չունեն. «Ոչ մի ծանր դեպք չունենք, երևի չենք էլ ունենա, քանի որ առաջին դեպքի հաստատվելուց հետո անցել է մոտ 14 օր։ Վարակված է նաև հերթափոխի պետը»։

Այս խորագրի վերջին նյութերը