Կարծիք

28.05.2020 16:52


Անշարժ գույքի հարկը թանկանում է գրեթե 4 անգամ․ ուզում եք սփյուռքի ո՞տքը կտրել Հայաստանից

Անշարժ գույքի հարկը թանկանում է գրեթե 4 անգամ․ ուզում եք սփյուռքի ո՞տքը կտրել Հայաստանից

Պարոնայք, դուք հաշվի առե՞լ եք այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները մինչև հիմա ինչ գույք ձեռք են բերել, իրենց հաշվարկների մեջ ունեցել են նաև այժմյան գործող գույքահարկի չափը: Դեռ չեմ ասում, որ գույքահարկի թանկացման դեպքում կդանդաղի անշարժ գույքի առուծախը, բայց պատկերացնո՞ւմ եք, թե քանի մարդ է իր այսօրվա ունեցած գույքը հանելու վաճառքի, քանի որ այդ գույքն արդեն գրավիչ չի լինելու: Իսկ գիտե՞ք, որ այդպես կփլվի անշարժ գույքի շուկան:

Դուք հաշվի չեք առել, որ մեր սփյուռքի հայրենակիցների համար հենց ցածր դրույքաչափն էր գրավիչ դարձնում այստեղի գույքը: Ուզում եք սփյուռքի ո՞տքը կտրել Հայաստանից:

Երեկ ճիշտն ասած ուզում էի անդրադառնայի քաղաքապետի` անշարժ գույքի գներն ընկնելու վերաբերյալ ասածին և մեր քաղաքացիներին հակառակ կոչն անեի, ասեի` «խուճապի մի մատնվեք, ամեն ինչ լավ է լինելու, քաղաքապետը սխալվում է»: Բայց այսօր այդպիսի բան չեմ ասի, որովհետև Հայկ Մարությանը ճիշտ էր, մի բան գիտեր մարդը հո զոռով չի՞, և մեր հարենակիցները ոնց կարող են թող իրենց գլխի ճարը տեսնեն` անշարժ գույքի գները ՊԱՅԹԵԼՈՒ են:

Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը