Քաղաքական

28.05.2020 10:56


Փնտրվում են «սրտի» դատավորներ․ իշխանությունները քաղաքական այս շրջափուլում շարունակում են ձևավորել դատավորների առանձին «թիմ»․ «Փաստ»

Փնտրվում են «սրտի» դատավորներ․ իշխանությունները քաղաքական այս շրջափուլում շարունակում են ձևավորել դատավորների առանձին «թիմ»․ «Փաստ»

«Թերթի տեղեկություններով՝ քաղաքական այս շրջափուլում իշխանությունները շարունակում են ձևավորել իրենց «սրտի» դատավորների, այսպես կոչված, առանձին «թիմ»։ Ավելին՝ վարչապետը ձեռնամուխ է եղել դատական համակարգում այդ «թիմի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը։

Հետևելով դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող նշանակումներին՝ ողջ պատկերը դառնում է ամբողջական։

Որպեսզի բոլոր աղմկահարույց գործերը չմակագրվեն միայն երկու-երեք դատավորի, ինչի հետ կապված փաստաբանական համայնքն արդեն լուրջ կասկածներ է հայտնում, իշխանություններին պետք են, հավաքական իմաստով ասած, Արմեն Դանիելյանի նման էլի մի քանի դատավորներ, որոնք որոշումներ կայացնելիս վստահաբար «անակնկալ» չեն մատուցի իշխանություններին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը