Կարծիք

28.05.2020 09:56


Ա՜յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս

Ա՜յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս

Երեկ մեկը ԱԺ գլխավոր ամբիոնից դողդոջուն ձայնով պարծեցել է, թե «եթե պետք ըլնի, ժամը մեկ հանրաքվե կանեն»...

Էէէ, ի՞նչ ասես ինքնախաբեության հետ գրկախառնված այդ մարդուն:
Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում, բա ինչի՞ էս քանի ամիս ա, չեք կարողանում «գործը գլուխ բերել»:

Եվ հետո, ի՞նչ ա նշանակում՝ ժամը մեկ հանրաքվե:
Էս ասողին մեկը խաբել ա, ու գեշ ա խաբել...
Ա՜յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս...
Բայց մեկ էլ ասում եմ՝ չէ, արա, կարող ա ինքը ճիշտ ա...
Որ ինքը, իրա ուժերով հանրաքվե անի, ժամը մի հոգի կարա տանի ընտրատեղամաս, ու հաստատ ընենց չի, որ էտ մի հոգին հենց իրան ա ձեն տալու...

Բայց ինչ վատ բան է կույր ու անհաշվենկատ ինքնավստահությունը...

Գևորգ Պետրոսյանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը