Լրահոս

28.05.2020 10:05


15 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

15 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 113 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ մահվան նման դեպքերի թիվը 44 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3287, փաստացի բուժվողներինը՝ 3287, թեստավորվել է 54931 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը