Կարծիք

27.05.2020 18:48


Հարգելի դատարա՞ն, թե՞ դատարանի փոխարինիչ

Հարգելի դատարա՞ն, թե՞ դատարանի փոխարինիչ

Հայրենի իշխանության ներկայացուցիչների մոտ կարծես լեզվի սայթաքումը դարձել է կրկնվող երևույթ: Ուշադրություն չէինք դարձնի, եթե դրա հիմքում խոր ենթագիտակցություն չլիներ:

Մեկ ամիս առաջ էր, երբ Ազգային ժողովի պատգամավոր, «իմքայլական» Մխիթար Հայրապետյանը, խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող հետապնդման մասին, ասել էր, թե բա` կաթողիկոսը չպետք է միջամտի դրան, քանի որ դա քաղաքական պրոցես է: Այդպիսով Մխիթարը խոստովանեց, որ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է:

Այսօր էլ Արդարադատության փոխնախարարը, դիմելով վարչապետ Փաշինյանին, ասաց` «հարգելի՛ դատարան», հետո անմիջապես ուղղեց սխալը` ասելով «պարոն վարչապետ»: Բայց դա սխալ չէր:

Փաշինյանը դե ֆակտո զրկել է իսկական դատավորներին ինքնուրույնությունից, իր անձով փոխարինել է դատական համակարգը, այն դարձրել մեկ դերասանի թատրոն, և հանդես է գալիս որպես դատարան:

Այնպես որ, երիտասարդ «հեղափոխականները» լեզվի սայթաքում են ունենում ամենևին էլ ոչ պատահաբար: Նրանց ենթագիտակցության մեջ շատ պինդ նստած է` երկիրը վեր է ածվել փոքրիկ բռնապետության:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը