Աշխարհ

27.05.2020 21:42


Թուրքական «Fatih» նավը Սև ծովում 1-ին անգամ հորատման աշխատանքներ կսկսի Կ․ Պոլսի գրավման օրը

Թուրքական «Fatih» նավը Սև ծովում 1-ին անգամ հորատման աշխատանքներ կսկսի Կ․ Պոլսի գրավման օրը

Նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականացնող թուրքական «Fatih» անունով նավը առաջին անգամ մայիսի 29-ին՝ Կ․ Պոլսի գրավման 567-րդ տարելիցի օրը, կսկսի իր աշխատանքները Սև ծովում։

Թուրքական ազգային առաջին այս հորատիչ նավի երկարությունը 229 մետր է, լայնությունը՝ 36մ, նավի քաշը՝ 51․283 տոննա։

Նշենք, որ Թուրքիան «Fatih» հորատիչ նավը անցյալ տարի ուղարկվել էր Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում ապօրինի աշխատանքներ իրականացնելու։ Սակայն ապրիլի 10-ին վերադարձել էր Ստամբուլ և խարիսխ գցել Հայդարփաշայի նավահանգստում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Fatih»-ը տեխնիկական հագեցվածությամբ աշխարհում 5 հորատիչ նավն է։

Հիշեցնենք, որ այս նավն իր անվանումը ստացել է օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդ Ֆաթիհի (նվաճող) անունից։ 1453թ. մայիսի 29-ին սուլթան Մեհմեդ 2-րդի գլխավորությամբ թուրքերը գրավեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը:

Այս խորագրի վերջին նյութերը