Լրահոս

27.05.2020 21:10


Թալանել են Վանաձորի բժշկական կենտրոնի բուժքրոջ բնակարանը՝ տանելով խոշոր չափի ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի, ՀՀ դրամ, ոսկյա ու արծաթյա զարդեր

Թալանել են Վանաձորի բժշկական կենտրոնի բուժքրոջ բնակարանը՝ տանելով խոշոր չափի ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի, ՀՀ դրամ, ոսկյա ու արծաթյա զարդեր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 26-ին, խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բնակարանից։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մայիսի 26-ի, ժամը 15։00-ից մինչև 18։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված եղանակով բացել են Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ Ն․ Մկրտչյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, այնուհետև մտնելով ներս՝ ննջասենյակի զգեստապահարանի միջից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը հափշտակել են 2800 ԱՄՆ դոլար, 250 եվրո, 280 հազար ՌԴ ռուբլի, 2 մլն 100 հազար ՀՀ դրամ և մի քանի միլիոն դրամ արժողության ոսկա և արծաթյա զարդեր։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Տուժած Ն. Մկրտչյանն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։

Այս խորագրի վերջին նյութերը