Աշխարհ

27.05.2020 20:15


Մոսկվայում կսկսեն կորոնավիրուսի հակամարմինների առկայության անվճար թեստեր անցկացնել

Մոսկվայում կսկսեն կորոնավիրուսի հակամարմինների առկայության անվճար թեստեր անցկացնել

Մոսկվայի բնակիչները կորոնավիրուսի հակամարմինների առկայության անվճար թեստ անցնելու հնարավորություն կստանան։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկվա 24»-ը՝ հղում անելով Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովային։

Նրա խոսքով՝ դրանով կզբաղվեն քաղաքի 30 պոլիկլինիկաները։ Թեստը ցույց կտա՝ մարդն արդեն վարակվել է կորոնովիրուսով, իմունիտետ ունի, թե այդ պահին հիվանդ է։

Անվճար թեստի համար պետք է 14 օր առաջ գրանցվել բնակության վայրին ամենամոտ պոլիկլինիկայում։ Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային տարբերակով։ Պատասխանը` բժիշկների մեկնաբանությամբ, կգրվի բժշկական քարտի մեջ արյուն հանձնելուց հետո երեք օրվա ընթացքում։

Ռակովան հայտնել է, որ Մոսկվայում նախատեսվում է օրական մինչև հինգ հազար նման անվճար թեստ անցկացնել։

Մայիսի 27-ի դրությամբ՝ Մոսկվայում կորոնավիրուսով վարակվելու 171 443 դեպք է գրանցվել, ամբողջ Ռուսաստանում 370 680 մարդ է վարակվել COVID-19-ով։ 142 208 մարդ արդեն առողջացել է, 3968–ը` մահացել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը