Հունիսի 1-ից Վրաստանում կբացվեն բոլոր տեսակի բաց խանութները, այդ թվում՝ առևտրի կենտրոնները
Հունիսի 1-ից կբացվեն և իրենց աշխատանքը կվերսկսեն բոլոր տեսակի բաց խանութները, այդ թվում՝ առևտրի կենտրոնները․ այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Երկուշաբթի օրվանից՝ հունիսի 1-ից կբացվեն և իրենց աշխատանքը կվերսկսեն բոլոր տեսակի խանութները, այդ թվում՝ առևտրի կենտրոնները, բաց և փակ տեսակի շուկաները և բաց տարածք ունեցող ռեստորանները»,-հայտարարել է վարչապետը:
«Հունիսի մեկից բացվում են բացօթյա ռեստորանները: Մեկ անգամ ևս կրկնում եմ, միայն բաց տարածք ունեցող ռեստորանները»,-նշել է Գիորգի Գախարիան:
Արգելվում է փակ տարածքներում գործնեություն ծավալող ռեստորանների աշխատանքը:
Մայիսի 29-ից սկսած Վրաստանում կգործի բոլոր տեսակի մունիցիպալ տրանսպորտը։
Գիորգի Գախարիայի խոսքով, երթևեկության ժամանակ պարտադիր կլինի դիմակ կրելը:
«Դիմակ կրելը պարտադիր է, որի համար պատասխանավտություն կկրեն մունիցիպալ տրանսպորտի կազմակերպիչ-ղեկավարները կամ մասնավոր տրանսպորտի սեփականատերերը»,-հայտարարել է Գախարիան:
Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հասարակական տրանսպորտով՝ մետրոյով և ավտոբուսով տեղաշարժն արգելվել էր մարտի 30-ին, իսկ երթուղային տաքսիների երթևեկությունը երկրում արգելված էր մարտի 18-ից:

Աղբյուրը՝ jnews.ge