Այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, այն սարքել «պոլի շոր»․ Զոհրաբյանը՝ Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների մասին
Արտակարգ դրության ավարտից հետո հանարքվեի անցկացման մասին դրույթների մասով օրենքը թերի է, ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
«Արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ արտակարգ դրության կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն իրականացվում է ոչ շուտ քան 50 և ոչ ուշ քան 65 օր հետո։ Ամբողջ գործընթացը, թե ինչպես պիտի վերսկսվի հանրաքվեն օրենքը, բաց է թողնում», - ասաց նա։
Առաջարկվող փոփոխությունները ընդդիմադիր պատգամավորների մոտ հարցադրումներ առաջացրին, մասնավորապես, դրույթն այն մասին, որ հանրաքվեն չի կարող անցկացվել, եթե մինչև արտակարգ կամ ռազմական դրության ավարտը խորհրդարանը որոշում չի կայացնում հանրաքվեի չեղարկման մասին։
«Սա խորհրդարանի կողմից արդեն նշանակված հանրաքվեի մասին որոշումը չեղարկելու ինստիտուն է, որը կարող է տեղի ունենալ բացառապես ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում։ Եթե դրությունն ավարտվել է և խորհրդարանը նման որոշում չի կայացրել, տեղի է ունենում հանրաքվեն։ Եթե դրա կարիքը կա, խորհրդարանը պիտի որոշում կայացնի մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը։ Նման ինստիտուտի անհրաժեշտություն պետական անվտանգության հարց է», - ասաց Հովակիմյանը։
ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց պնդման հետ՝ նշելով, որ այն երկիրը միապետություն դարձնելու փորձ է։
«Չեք կարծո՞ւմ, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել «պոլի» շոր, և ընդամենը ձեր քաղաքական րոպեական խնդիրը լուծելու համար ձևախեղել Սահմանադրությունը։ Այս տրամաբանությամբ մի օր էլ իրավիճակ կարող է լինել, որ ասեք՝ էս ֆորսմաժորային իրավիճակ է, որը կանխատեսելի չէր, չեղարկում ենք խորհրդարանական ընտրությունները, Հայաստանը դարձնում ենք միապետություն, ինչ ուզում, անում եք», - նշեց Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն էլ ընդգծեց, որ եթե իսկապես իշխող քաղաքական ուժի պնդումը ճիշտ է առ այն, որ այս փոփոխությունները չեն վերաբերվում սպասվող հանրաքվեին, ապա ավելի լավ կլիներ դրանք բերեին հանրաքվեից հետո։

Աղբյուրը՝ aysor.am