Լրահոս

27.05.2020 11:02


Կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 12 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝  12 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 98 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 44 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 142-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 35 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3255, փաստացի բուժվողներինը՝ 4377 (մեկ օրում ավելացել է 325-ով): Մեկ օրում թեստավորվել է 1124 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 53678 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը