Աշխարհ

27.05.2020 10:11


Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է կարանտինային պայմանները խախտած բազմությանը (տեսանյութ)

Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է կարանտինային պայմանները խախտած բազմությանը (տեսանյութ)

Թուրքիայում ոստիկանությունը, բռնություն գործադրելով, ցրել է Էդիրնեի Կեշան թաղամասի այգիներից մեկում Ռամադան տոնը նշելու համար հավաքված բազմությանը, տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

Պարբերականը նշում է, որ ոստիկանությունը ֆիզիկական բռնության է ենթարկել երկու մարդու, օգտագործել արցունքաբեր գազ, ինչի հետևանքով երեխաներ են տուժել, մեկ մարդու էլ բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք:

Ականատեսները պատմել են, որ ոստիկանները անհավասար ուժ են կիրառել և բազմիցս կրակել են օդ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ և նախարարության խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն խոստացել է ուսումնասիրել տեղի ունեցածը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը