Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում․ «Ժողովուրդ»
«Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի և նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, և աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն:
Թերևս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին և 7 վարչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և վաղուց նոր նշանակումներ այդպես էլ չեն լինում՝ տարբեր պատճառաբանություններով: Սակայն պարզվում է՝ անհաշտ մթնոլորտ է նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, որի հրավիրած նիստերը հաճախ վերածվում են ներքին փոխհրաձգության: Դրանք հաճախ այնքան թեժ են լինում, որ տևում են մինչև ուշ գիշեր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ՝ մայիսի 20-ին տեղի ունեցած խմբակցության նիստն էլի ավարտվել է կեսգիշերն անց: Ըստ տեղեկությունների՝ այդ նիստերի ժամանակ ոչ բոլորն են ենթարկվում խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը և չեն էլ թաքցնում դա:
Վառ օրինակը երեկ՝ մայիսի 26-ին էր, երբ Երևանի ավագանու նիստում քննարկվում էր Երկրապահ կամավորական միությանն անհատույց տարածքներ տրամադրելու հարցը: Եվ չնայած գլխադասային հանձնաժողովում այդ հարցը դրական եզրակացություն էր ստացել, սակայն նիստի ժամանակ այն բուռն քննարկվեց մի քանի ժամ, և դեմ էին արտահայտվում հենց իմքայլականներից մի քանիսը, որն էլ առաջացրեց անգամ ընդդիմության վրդովմունքը:
Նկատենք, որ «Իմ քայլում» իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ ավագանու նիստերի սրահի վերջնամասը գրեթե կիսադատարկ է լինում: Երեկ՝ քաղաքային իշխանությունների հետ հարցուպատասխանի վերջում, ներկա էր ավագանու մոտ 9 անդամ: Թերևս նման երևույթ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դժվար է պատկերացնել:
Պատահական չէ, որ երեկ՝ ավագանու նիստի ժամանակ, երբ կրկին իշխող խմբակցությունից Գրիգոր Երիցյանը շեղվեց օրակարգից, Հայկ Մարությանը նշեց. «Ես ուղղակի հորդորում եմ, ես ուրիշ լծակ չունեմ ձեզ վրա, ինչ ուզում եք, արեք: Ես ուղղակի հիշեցնում եմ, ես չեմ կարող ձեզ դահլիճից հանել, հետ բերել, ո՛չ հյուրասիրել բոլորին կոնֆետներով, ո՛չ մի բան, ո՛չ լավ բան կարող եմ անել, ո՛չ վատ: Օրենսդրական լծակ չունեմ, որպեսզի ձեզ վրա ազդեմ, միայն հորդորն է, գիտակցումը, որ այս օրակարգին վերաբերող հարցեր ենք տալիս»: Մեզ փոխանցեցին, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խմբակցությունում այս իրավիճակն է, և ամեն ինչ թողել են ինքնահոսի՝ ով ինչպես ցանկանում, քվեարկում է, ով ինչ ուզում, անում է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։