Հույսներդ կտրե՛ք Նիկոլի կլոններից` նրանք բոլորը մեկ են, մի սանրի կտավ են
«Հետխեղափոխական» ոչ թավշյա մեր իրականության մեջ զարմանալի, անըմբռնելի, անտրամաբանականև ուղղակի անհեթեթ դրսևորումների պակաս չի զգացվում`դրանցից ուղղակի տեղ ու դադար չկա։
Այդքանով հանդերձ, շատ զարմանալի է, որ կիրթ, քաղաքականապես գրագետ, լայնախոհ, իրավիճակը սթափ գնահատող քաղաքական, հասարակական գործիչների մի մասը քայլարածներից դեռ ինչ-որ ակնկալիք ունի. շարունակում է հավատալ, թե իրենցքայլական մեծամասնության մեջ էլ կան հայրենասեր, ողջամիտ, խելքը գլխին պատգամավորներ, որոնք մի գեղեցիկ օր «կմերժեն Նիկոլին» ու կազատեն մեզ 2018-ին իրենց համար էլ անսպասելի վրա հասած «տարերային աղետից», որի անունը վարչա(հրամայա)պետ Փաշինյան է։
Որտեղի՞ց այս անհիմն լավատեսությունը` չգիտեմ։ Ի՞նչ է սա`«հակահեղափոխական ռոմանտի՞զմ», «ցաված սրտին» մխիթարա՞նք․․․
Իրողությունն այն է, Նիկոլի հետ քայլած ու նրա թույլտվությամբ խորհրդարանի ուղեգիր ստացած գորշ զանգվածի միջոցով Նիկոլից ազատվելու մտայնությունը թուլացնում է «ադեկվատ»` նիկոլավիրուսով չախտահարված հատվածի դիմադրողականությունն ու երկրում ստեղծված քաղաքական, իրավական, բարոյահոգեբանական բեսպրեդելին դիմակայելու կարողությունը, ձևավորում քայլարած մեծամասնության «հեղափոխական տրանսֆորմացիայի» չարդարացված սպասումներ, որոնց տակ չկա ո՛չ տարրական պրագմատիզմ, ո՛չ լուրջ քաղաքական հաշվարկ, ո՛չ քաղաքական հոտառություն։
Հույսներդ կտրե՛ք` Նիկոլի կլոնները Նիկոլի ասածին «չէ» ասողը չեն այնքան ժամանակ, քանի դեռ զոմբիների գլխաքանակը կտրուկ չի պակասել ու չի հասել «կրիտիկական» նշաձողի։ Իսկ մինչ այդ նրանք բոլորը Նիկոլ են. մանր-մունր հարցերում` ինչ-որ տեղ, «հոգու խորքում» կարող է հակադրվեն «վոժդի» քմահաճույքներին, բայց գլոբալ առումով բոլորը մեկ են` մի սանրի կտավ են։ Եվ ինչքան շուտ ընդդիմությունն ընդունի այս «տարրական ճշմարտությունը», ապավինի սեփական ուժերին և փորձի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել` Նիկոլի պարտադրած արհեստական օրակարգերին ընդառաջ գնալու, առատության եղջյուրից թափվող սկանդալային դրսևորումներին, ուշադրություն շեղող մանիպուլյացիոն հնարքներին հետին թվով արձագանքելու փոխարեն, այնքա՛ն լավ։
Քայլարած մեծամասնության մեջ ողջամտության, առողջ ազգայնականության, պետական մտածողության «ատավիստական դրսևորումներ» փնտրելն անհեռանկար զբաղմունք է։ Նույնն է թե` սև կատու փնտրել մութ սենյակում, որտեղ կատու չկա։
ՔՊ-ի «կուռ շարքերում» հրաշքով պահպանված ենթադրյալ «ողջամիտներն ու հայերնասերները» բազմաթիվ առիթներ են ունեցել` տարանջատվելու մեկ մարդու մակարդակով կամայական որոշումներից, որոնք բառի բուն իմաստով դեգրադացնում են իրավական դաշտը, բացառում «սերունդների համերաշխության», ընդհանրապես համերաշխության սկզբունքը երբևէ հանրային գիտակցության մեջ ամրագրելու ցանկացած հնարավորություն, բայց չեն արել. սկսած բանկային գաղտնիքը «չեղարկելու» և «ապօրինի գույքի բռնագրավման» անվան տակ սեփականության վերաբաշխում անելու արատավոր մեխանիզմներ սահմանելուց, վերջացրած ՍԴ դատավորներին «փաթեթով» կաշառելու, հրաժարեցնելու և թոշակի ուղարկելու օրենքով ու հակասահմանադրական հանրաքվեով։
«Տրանսգենդեր Լիլոյի» խորհրդարանական «պրեմիերան», ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա կոլեկտիվ հարձակումը մեծամասնությանն ուղղված «քստմնելի սադրանքով» հիմնավորելու «վարչապետական» ուղերձը երկարատև, բուռն և համերաշխ ծափահարություններով ընդունելու, փոխադարձ աղմկալի մեղադրանքների արանքում Լանզերոտի կոնվենցիան ձեռի հետ «սղղացնելու» պերճախոս փաստն էլ` ձեզ նվեր։
Այսքանից հետո մտածել, թե քայլարածների մեջ էլ կան արժանավոր մարդիկ, որոնք դեռ կարող են ասել իրենց «տղամարդու խոսքը» ոտքից գլուխ ձախողված«առաջնորդի» քանդիչ քաղաքականության մասին և «ընկած կուռքին» տուն ուղարկել, միամտություն էլ չէ` պարզ ինքնախաբեություն է։
Այդ «արժանավորներից» մեկն էլ Բաբկեն Թունյանը չէ՞ր, որ անսպասելիորեն դեն շպրտեց «կարգին մարդու» դիմակը և ցույց տվեց «խեղափոխության» ողջ պերճանքն ու թշվառությունը` պապից ավելի կաթոլիկ սպառնալի հայտարարություններ անելով ընդդիմախոսների հասցեին, նրանց «բութ կամ սրիկա» անվանելով` միայն նրա համար, որ իր նման չեն մտածում, ու դեռ մի բան էլ համարձակվում են բարձրաձայնել իրենց կարծիքը։
Ժամանակն է, ի վերջո, մի կողմ դնել հատվածական շահերը և հավակնությունները, հրաժարվել «իմ ու քո»-ի, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին «մերոնց ու ձերոնց», «հների ու նորերի» բաժանելու անհեռանկար մոտեցումից ու համախմբել առողջ ուժերին բոլոր առումներով հակապետական, հակահամակարգային, հակասահմանադրական այս ընթացքը կասեցնելու գաղափարի շուրջ։
«Իմ ու քո» անելը, բաժանելը, պառակտելը Նիկոլի «ձիուկն է»` նրա՛ն է պետք ջլատել ընդդիմադիր դաշտը «լիդերների» փնտրտուքի շուրջ անպտուղ քննարկումներով, հանրության սթափ զանգվածին խրտնեցնել «նախկինների վերադարձի» ուրվականով և սաղմի մեջ խեղդել դիմադրությունը, որ վաղ թե ուշ լինելու է, ինչքան էլ Նիկոլի ու իր խունվեյբինների համար դա տհաճ է։
Այլ բան է, ե՞րբ դա կլինի`ժամանակի՞ն, թե՞ այն ժամանակ, երբ այլևս ոչ միայն ուշ կլինի, այլեւ`ուշացած...
Հույսներդ կտրե՛ք Նիկոլի կլոններից` նրանք բոլորը մեկ են, մի սանրի կտավ են
«Հետխեղափոխական» ոչ թավշյա մեր իրականության մեջ զարմանալի, անըմբռնելի, անտրամաբանական և ուղղակի անհեթեթ դրսևորումների պակաս չի զգացվում`դրանցից ուղղակի տեղ ու դադար չկա։
Այդքանով հանդերձ, շատ զարմանալի է, որ կիրթ, քաղաքականապես գրագետ, լայնախոհ, իրավիճակը սթափ գնահատող քաղաքական, հասարակական գործիչների մի մասը քայլարածներից դեռ ինչ-որ ակնկալիք ունի. շարունակում է հավատալ, թե իրենցքայլական մեծամասնության մեջ էլ կան հայրենասեր, ողջամիտ, խելքը գլխին պատգամավորներ, որոնք մի գեղեցիկ օր «կմերժեն Նիկոլին» ու կազատեն մեզ 2018-ին իրենց համար էլ անսպասելի վրա հասած «տարերային աղետից», որի անունը վարչա(հրամայա)պետ Փաշինյան է։
Որտեղի՞ց այս անհիմն լավատեսությունը` չգիտեմ։ Ի՞նչ է սա`«հակահեղափոխական ռոմանտի՞զմ», «ցաված սրտին» մխիթարա՞նք․․․
Իրողությունն այն է, Նիկոլի հետ քայլած ու նրա թույլտվությամբ խորհրդարանի ուղեգիր ստացած գորշ զանգվածի միջոցով Նիկոլից ազատվելու մտայնությունը թուլացնում է «ադեկվատ»` նիկոլավիրուսով չախտահարված հատվածի դիմադրողականությունն ու երկրում ստեղծված քաղաքական, իրավական, բարոյահոգեբանական բեսպրեդելին դիմակայելու կարողությունը, ձևավորում քայլարած մեծամասնության «հեղափոխական տրանսֆորմացիայի» չարդարացված սպասումներ, որոնց տակ չկա ո՛չ տարրական պրագմատիզմ, ո՛չ լուրջ քաղաքական հաշվարկ, ո՛չ քաղաքական հոտառություն։
Հույսներդ կտրե՛ք` Նիկոլի կլոնները Նիկոլի ասածին «չէ» ասողը չեն այնքան ժամանակ, քանի դեռ զոմբիների գլխաքանակը կտրուկ չի պակասել ու չի հասել «կրիտիկական» նշաձողի։ Իսկ մինչ այդ նրանք բոլորը Նիկոլ են. մանր-մունր հարցերում` ինչ-որ տեղ, «հոգու խորքում» կարող է հակադրվեն «վոժդի» քմահաճույքներին, բայց գլոբալ առումով բոլորը մեկ են` մի սանրի կտավ են։ Եվ ինչքան շուտ ընդդիմությունն ընդունի այս «տարրական ճշմարտությունը», ապավինի սեփական ուժերին և փորձի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել` Նիկոլի պարտադրած արհեստական օրակարգերին ընդառաջ գնալու, առատության եղջյուրից թափվող սկանդալային դրսևորումներին, ուշադրություն շեղող մանիպուլյացիոն հնարքներին հետին թվով արձագանքելու փոխարեն, այնքա՛ն լավ։
Քայլարած մեծամասնության մեջ ողջամտության, առողջ ազգայնականության, պետական մտածողության «ատավիստական դրսևորումներ» փնտրելն անհեռանկար զբաղմունք է։ Նույնն է թե` սև կատու փնտրել մութ սենյակում, որտեղ կատու չկա։
ՔՊ-ի «կուռ շարքերում» հրաշքով պահպանված ենթադրյալ «ողջամիտներն ու հայերնասերները» բազմաթիվ առիթներ են ունեցել` տարանջատվելու մեկ մարդու մակարդակով կամայական որոշումներից, որոնք բառի բուն իմաստով դեգրադացնում են իրավական դաշտը, բացառում «սերունդների համերաշխության», ընդհանրապես համերաշխության սկզբունքը երբևէ հանրային գիտակցության մեջ ամրագրելու ցանկացած հնարավորություն, բայց չեն արել. սկսած բանկային գաղտնիքը «չեղարկելու» և «ապօրինի գույքի բռնագրավման» անվան տակ սեփականության վերաբաշխում անելու արատավոր մեխանիզմներ սահմանելուց, վերջացրած ՍԴ դատավորներին «փաթեթով» կաշառելու, հրաժարեցնելու և թոշակի ուղարկելու օրենքով ու հակասահմանադրական հանրաքվեով։
«Տրանսգենդեր Լիլոյի» խորհրդարանական «պրեմիերան», ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա կոլեկտիվ հարձակումը մեծամասնությանն ուղղված «քստմնելի սադրանքով» հիմնավորելու «վարչապետական» ուղերձը երկարատև, բուռն և համերաշխ ծափահարություններով ընդունելու, փոխադարձ աղմկալի մեղադրանքների արանքում Լանզերոտի կոնվենցիան ձեռի հետ «սղղացնելու» պերճախոս փաստն էլ` ձեզ նվեր։
Այսքանից հետո մտածել, թե քայլարածների մեջ էլ կան արժանավոր մարդիկ, որոնք դեռ կարող են ասել իրենց «տղամարդու խոսքը» ոտքից գլուխ ձախողված «առաջնորդի» քանդիչ քաղաքականության մասին և «ընկած կուռքին» տուն ուղարկել, միամտություն էլ չէ` պարզ ինքնախաբեություն է։

Լիլիթ Պողոսյան