Մայիսի 25-ին, ժամը 15.18-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, տղամարդը Արարատ գյուղի իրենց հողամասում իր անձնական «ՏԻՐ» տիպի օդաճնշիչ զենքը ավտոմեքենայի մեջ դնելիս անզգուշաբար կրակել է ոտքին:
Օդաճնշիչ զենքը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար:
Տղամարդն անզգուշաբար կրակել էր ոտքին