Մարզահամերգային համալիրում շքեղ ավտոմեքենաների ցուցահանդես էր կամ քաղաքական լիդերները քայլել չեն սիրում
Մարտի 20-ի վաղ առավոտյան Մարզահամերգային համալիրը շրջապատված էր ոստիկանության մեքենաներով։ Այնտեղ պետք է հավաքվեին հայաստանյան կուսակցությունների լիդերները և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկեին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու ճանապարհները։Նկատենք, որ կուսակցությունների լիդերները ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին խոսելու էին եկել արտասահմանյան շքեղ մակնիշների ավտոմեքենաներով։
«7 օր»-ի հետ զրույցում կուսակցությունների նախագահներն ասացին, որ թեև եկել են հանրապետության նախագահին լսելու, բայց իրենք էլ առաջարկներ ունեն։ Դրանք բազմաթիվ էին և բազմաբնույթ, սակայն նրանցից և ոչ մեկը նախագահին չէր եկել առաջարկելու՝ վաճառել քաղաքական էլիտայի շքեղ ավտոմեքենաները և այդ գումարներով թեթևացնել, օրինակ, երթուղային տաքսիով երթևեկող սովորական բնակչի հոգսը։ Ի դեպ, Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հանրապետության նախագահի հետ հանդիպմանը եկել էր հենց երթուղայինով։ Հայսատանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին, հին ու լավ օրերի նման, ԳԱԶ 31-10 մակնիշի «պադավատը» բերեց հենց մարզահամերգային համալիրի մուտքի մոտ։
Մարզահամերգային համալիրում շքեղ ավտոմեքենաների ցուցահանդես էր կամ քաղաքական լիդերները քայլել չեն սիրում
Մարտի 20-ի վաղ առավոտյան Մարզահամերգային համալիրը շրջապատված էր ոստիկանության մեքենաներով։ Այնտեղ պետք է հավաքվեին հայաստանյան կուսակցությունների լիդերները և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկեին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու ճանապարհները։ Նկատենք, որ կուսակցությունների լիդերները ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին խոսելու էին եկել արտասահմանյան շքեղ մակնիշների ավտոմեքենաներով։
«7 օր»-ի հետ զրույցում կուսակցությունների նախագահներն ասացին, որ թեև եկել են հանրապետության նախագահին լսելու, բայց իրենք էլ առաջարկներ ունեն։ Դրանք բազմաթիվ էին և բազմաբնույթ, սակայն նրանցից և ոչ մեկը նախագահին չէր եկել առաջարկելու՝ վաճառել քաղաքական էլիտայի շքեղ ավտոմեքենաները և այդ գումարներով թեթևացնել, օրինակ, երթուղային տաքսիով երթևեկող սովորական բնակչի հոգսը։ Ի դեպ, Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հանրապետության նախագահի հետ հանդիպմանը եկել էր հենց երթուղայինով։ Հայսատանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին, հին ու լավ օրերի նման, ԳԱԶ 31-10 մակնիշի «պադավատը» բերեց հենց մարզահամերգային համալիրի մուտքի մոտ։
Արեգնազ Մանուկյան