Կարծիք

26.05.2020 14:19


Նկարում պատկերված են երկու բժիշկ, ովքեր որոշել են, թե ով պետք է ապրի և ով՝ մեռնի

Նկարում պատկերված են երկու բժիշկ, ովքեր որոշել են, թե ով պետք է ապրի և ով՝ մեռնի

Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի ինտենսիվ թերապիայի համար հանրապետությունում առկա է 186 մահճակալ, որից 154-ն արդեն զբաղված է։ Ի՞նչ պետք է անի այս պարագայում առողջապահության նախարարը՝ իհարկե, պետք է մտածի նոր մահճակալներ ձեռք բերելու մասին։ Օրինակ, հարեւան Վրաստանը հաջողությամբ է պայքարում համաճարակի դեմ, եւ այնտեղ քիչ արհեստական շնչառության ապարատներ են զբաղված։ Խելոք նախարարը կարող է մտածել հարեւանից նրան արդեն ոչ պետքական ապարատները գնելու, վարձակալելու, կամ փոխարինաբար վերցնելու մասին։ Հիմար նախարարը կարող է վիրավորել Վրաստանին, որպեսզի ոչ մի պարագայում այնտեղից օգնություն չակնկալի, ա նաեւ՝ իրեն իրավունք վերապահի որոշելու, թե ովքեր իրավունք ունեն բուժվելու եւ մնացած 32 մահճակալը զբաղեցնելու, եւ ով պետք է մեռնի։

Հ․Գ․ Նկարում պատկերված են երկու բժիշկ, ովքեր որոշել են, թե ով պետք է ապրի և ով՝ մեռնի։ Նրանց ժամանակակիցները կոչել են Doctor Death-Յոզեֆ Մենգելեն և Արսեն Թորոսյանը։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը